Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Կազիրյոկի» ինքնավար հանրապետությունում օդի մեջ գաղափարներ, նախագծեր, բանաստեղծություններ ու երգեր էին ծնվում

«Կազիրյոկի» ինքնավար հանրապետությունում օդի մեջ գաղափարներ, նախագծեր, բանաստեղծություններ ու երգեր էին ծնվում
24.08.2026 | 22:00

Հետո՝ մի օր ես կհանդիպեմ ինձ ու կծանոթանամ իմ հետ։ Ու կիմանամ, որ ծնվել ու կյանքիս մեծ մասն ապրել եմ մի քաղաքում, որի անունը Երևան ա։ Երևան... Բայց կարող էի, չէ՞, մի ուրիշ քաղաքում ծնվել, ու էդ ժամանակ Երևանն ինձ ոչինչ չասող մի անուն կլիներ, ինչպես շատ ուրիշ քաղաքների անունները։ Կարող ա լսած էլ չլինեի։

Ու չէի իմանա, որ Երևանում Օպերա կա, որը մագնիսի նման ձգում ա բոլոր իրադարձությունները, Սայաթ Նովա, Տերյան, Թումանյան փողոցներ կան, որոնք իրանց անկյունաձև թևերվ քրոջ նման գրկել են Կարապի լիճը, իսկ Կարապի լճում կարապները տենց էլ չտնավորվեցին, որովհետև էնքան երևանցու հիշողություն կա, որ կարապներին տեղ չի մնում, որ Կասկադ կա, որի մուտքը քերովբեի նման հսկում ա Թամանյանի հզոր քարե արձանը, որ «Կազիրյոկի» ինքնավար հանրապետությունում օդի մեջ գաղափարներ, նախագծեր, բանաստեղծություններ ու երգեր էին ծնվում, որ Երիտասարդական պալատ կար, որտեղ մկրտություն էր անցնում Երևանցիների երիտասարդությունը, «Սկվազնյակ» անունով սրճարան կար, որի խաչապուրու հոտը մինչև Օպերայի ավտոբուսի կանգառ էր հասնում, որ Կոմիտաս 2 շենքի պատին մեկը կավիճով գրել էր՝ Ն + Ռ = ՍԵՐ, որ թթի սեզոնին ասֆալտը թթու լավաշի նման կպչուն էր դառնում, որ Ծիծեռնակաբերդի երկնքում ոչ թե ծիծեռնակներ են սավառնում, այլ մեկ ու կես միլիոն նահատակների հոգիները, որ... որ... որ Երևանի փողոցներում շրջել են Չարենցն ու Սևակը, Հրաչն ու Ֆրունզիկը, Սարյանն ու Մինասը, ջուր են խմել պուլպուլակից, մտել են ծառի ստվերի տակ, նստել են քարին կամ նստարանին, բարևել են իրանց ողջունող անծանոթ մարդկանց...

Ինչքա՜ն բան կորցրած կլինեի։ Չէ՛ բախտս բերել ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10165

Մեկնաբանություններ