«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Նոր «ճակատ» է ստեղծվել

Նոր «ճակատ» է ստեղծվել
25.07.2014 | 00:48

Մի խումբ անձինք ստեղծել են «Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատ» շարժումը, որի նպատակների և առաջնահերթությունների մասին երեկ «Իրատես de facto» ակումբում խոսեցին նախաձեռնող խմբի պատասխանատուներ՝ ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ և ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Նրանք հավաստիացրին, որ չեն համագործակցելու որևէ կուսակցության հետ, իրենց «ճակատը» բաղկացած է լինելու միայն անհատներից։ Այս պահի դրությամբ, Թովմասյանի պնդմամբ, իրենք ունեն 450 համակիր, որոնք առաջիկայում կլծվեն ռազմավարական հարցերի մշակմանը։ Չբացառելով, որ այս նոր նախաձեռնությունն արժանանալու է պիտակավորումների, բանախոսները վստահեցրին, որ իրենց նպատակն է նախ պարզել, թե ինչպես է գոյացել Հայաստանի 4 մլրդ արտաքին պարտքը, որից հետո պետք է ձեռնամուխ լինել բոլոր այն գործարքների, պայմանագրերի չեղյալ համարելուն, որոնք չեն համապատասխանում օրենքի տառին ու ոգուն։
Առաջիկայում այս հարցի շրջանակներում ճակատի անդամները ակցիաներ կկազմակերպեն Հայաստանի տարբեր գերատեսչությունների առջև՝ սկսելով կառավարությունից և ԿԲ-ից։ Իշխան Թովմասյանը նշեց, որ իրենց նպատակը նախկին սոցիալիստական հասարակարգի վերականգնումը չէ, այլ դրանում առկա դրական երևույթների «վերադարձը»։ Իրենց նոր անվան մեջ «հեղափոխություն» բառը, ակումբի հյուրերի հավաստմամբ, չի նշանակում, թե իրենց նպատակին հասնելու են զենքի ու արյան միջոցով։ «Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները վառ ապացույցն են այն բանի, որ եթե զենք է կիրառվում ու անմեղ արյուն թափվում, մեղքի առյուծի բաժինը աթոռից կառչած իշխանավորներինն է»,- ասաց Իշխան Թովմասյանը՝ շեշտելով, որ իրենք վճռական պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջով ու ընտրություններով են հասնելու համակարգի առողջացմանը։
«Եթե իշխանությունները կատարեն մեր պահանջները, շնորհակալություն կհայտնենք, եթե ոչ՝ կպահանջենք իշխանափոխություն»,- վստահեցրին ճակատի պատասխանատուները։ Արմենուհի Ղազարյանն էլ հավելեց, որ այսօր ժողովուրդը սոցիալական բեռի տակ կքած է և, ձեռքերը փրփուրներին գցած, օգնություն է կանչում։ «Այդ օգնության ճիչն է, որ անհատներին մղում է միավորվելու, բռունցք դառնալու, որպեսզի կարողանան կոռուպցիոն համակարգը փոխել»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ