Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Պետք է կարողանանք լուծել երկու մակարդակի խնդիր

Պետք է կարողանանք լուծել երկու մակարդակի խնդիր
10.08.2026 | 12:01

Առաջիկա տարիներին Հայաստանը տնտեսական և լոգիստիկ զարգացման տեսանկյունից պետք է կարողանա լուծել երկու մակարդակի խնդիր.

1. Ակտիվացնել կամ ստեղծել ներկայություն Սև ծովի նավահանգիստներում, Պարսից ծոցի` Չաբահար և Բանդար Աբբաս, իսկ առավել երկարաժամկետ հեռանկարում` Միջերկրական ծովի նավահանգիստներում և Հնդկական օվկիանոսի։

2. Ընդլայնել երկաթուղային ցանցը` ուղիղ կապով Իրանից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ և այլ ցամաքային երթուղիներ, մյուս կողմից` արագընթաց երկաթուղիներ դեպի Սև ծովի և մյուս երթուղիներ։

Ռազմավարական կարևորությունն այն է, որ սրանք լինեն ինքնավար լոգիստիկ ցանց` Թուրքիայի և Ադրբեջանի երթուղիներից անկախ։ Հայաստանից ուղիղ դեպի Իրան և ուղիղ դեպի Սև ծով գծերը կհավասարակշռեն Թուրքիայի, Ադրբեջանի ապագա հավակնությունները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի համար կմինիմալիզացնեն TRIPP-ի նկատմամբ կասկածները և հնարավոր ռիսկերը։

Հասկանալի է, որ սա կախված է մեծ ծախսերի հետ, սակայն դրանք կարելի է հաղթահարել ազգային ֆոնդի ստեղծման և բաց բաժնետիրական ցանցի ստեղծման միջոցով, որտեղ պետությունն ու մասնավորը միասին կկարողանան ֆինանսավորել, իսկ ապագայում ստանալ եկամուտներ և շահ։

Արա ԼՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ