Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Դիմադրության «խորհրդանիշից» մինչև իշխանության սրտի թեկնածու. քաղաքական առևտրի և հանրային հիասթափության վառ օրինակը

Դիմադրության «խորհրդանիշից» մինչև իշխանության սրտի թեկնածու. քաղաքական առևտրի և հանրային հիասթափության վառ օրինակը
12.09.2026 | 15:22

Կան քաղաքական վերադասավորումներ, որոնք պարզապես տակնուվրա են անում հանրային բարոյականությունը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ կառավարող ուժի թեկնածու դառնալու փաստը հենց այդպիսի մի դեպք է:

Եկեք մի պահ հետ գնանք ու հիշենք՝ ով՞ էր Առուշ Առուշանյանը 2020-2021 թվականներին:

2020-ի նոյեմբերի 9-ի ողբերգությունից հետո նա առաջիններից էր, որ բացահայտ դուրս եկավ կենտրոնական իշխանության դեմ: Նա փակում էր ճանապարհներ, պահանջում էր իշխանության հեռացումը, անցնում էր բանտերով ու դատարաններով, իսկ 2021-ի ընտրություններին հանդես էր գալիս ընդդիմադիր «Հայաստան դաշինքի» առաջնագծում: Նրա շուրջ ձևավորվել էր դիմադրողի, սկզբունքայինի ու չնհանջողի կերպարը:

Հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում էին տեսակ, որը չի սակարկում ու չի վաճառվում:

Ի՞նչ ունենք այսօր:

Այսօր նույն Առուշանյանը հարմարավետ տեղավորվել է նույն այն իշխանության քաղաքական օրակարգում, որի դեմ պայքարելու համար ստացել էր հանրային քվեն: Դիմադրության «խորհրդանիշը» դարձել է նրանց թեկնածուն, ում դեմ պայքարը նրա քաղաքական կշռի միակ աղբյուրն էր:

Սա ոչ թե պարզապես «հայացքների վերանայում» է, սա քաղաքական ճամբարափոխության դասական ու ողբերգական օրինակ է:

Այս իրավիճակը պետք է դառնա հանրային ամենամեծ դասը. երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի «նպատակահարմարությամբ» սովորական քաղաքական գործիչներին ու համայնքապետերին մի՛ դարձրեք անհպելի «ազգի հերոսներ»:

Քանի դեռ մենք մարդկանց վերագրում ենք կուռքի հատկանիշներ, նրանք օգտվելու են մեր էմոցիաներից, կերտելու են սեփական քաղաքական կարիերան, իսկ հետո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, գնալու են գործարքի նրանց հետ, ում դեմ ձեզ հանել էին պայքարի:

Քաղաքականությունը պետք է հիմնված լինի սկզբունքի, այլ ոչ թե հարմարվողականության վրա: Իսկ երբ սկզբունքը փոխարինվում է ճամբարափոխությամբ, «հերոսի» պատմությունը ավարտվում է, ու մնում է պարզապես սովորական պաշտոնյան, ով ընտրել է տաք ու ապահով աշխատասենյակը:

Կարևորը Հայրենիքն է այլ ոչ թե պաշտոնը:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 6282

Մեկնաբանություններ