Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Երբ հակառակվում են մարդիկ

Երբ հակառակվում են մարդիկ
02.02.2026 | 21:59
Փետրվարի 3
Դու միայն հավատա:
Երիքովի պարիսպները փուլ եկան:
Բահ ու բրիչով կամ մարդու կողմից հնարված մի որևէ գործիքով չէր, որ ցած թափվեցին դրանք: Ժողովրդի երգած Գոհության երգերը` Իմ մտադրության հետ միասին, այդ գործը գլուխ բերեցին:
Բոլո՛ր պատերը փուլ կգան նաև քո առաջ: Չկա՛ երկրային մի զորություն, որ կարողանա ընդդիմանալ Ինձ: Նրանց հակառակության պարիսպները թղթե տնակների պես ցած կթափվեն` Իմ հրաշագործ հպումից:
Քո հավատքը և Իմ զորությունը. այս երկուսն են սոսկ անհրաժեշտ:
ՈՒրիշ ոչի՛նչ պետք չէ:
Եթե մարդկանց փոքր ընդդիմությունները շարունակվում են, նշանակում է` Ես նախընտրեցի, որ այդ ընդդիմությունը մնա քո և քո գործած սխալի միջև:
Թագավորների սրտերը Իմ կարգադրության ու իշխանության տակ են գտնվում:
Բոլո՛ր մարդիկ կարող են շարժվել Իմ կամքով:
Իմացի՛ր, որ այս ստո՛ւյգ իրողություն է:
Վստահի՛ր Ինձ:
Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ