Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

«Անհատի պաշտամունքը միայն մահ է բերում»

«Անհատի պաշտամունքը միայն մահ է բերում»
27.04.2026 | 15:18

Անտուան դը Սենթ-Էքզյուպերին խելացի մարդ էր, այդ պատճառով էլ անսխալ էր դատում, երբ ասում էր. «Անհատի պաշտամունքը միայն մահ է բերում, քանի որ այն ձգտում է ներդաշնակություն հիմնել միանմանության վրա։ Այն Էության միասնականությունը փոխարինում է նրա մասերի նույնականությամբ։ Եվ նա քանդում է տաճարը՝ դրա կազմող քարերը մի շարքի վրա շարելու համար»։

Սակայն խելացի Էքզյուպերիները միշտ էլ ցավով պիտի խոստովանեն, որ աշխարհը լի է անուղղելի հիմարներով:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 14220

Մեկնաբանություններ