ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զելենսկու վարչակարգը վարկաբեկիչ հարված հասցրեց արևմտյան ժողովրդավարության վարկանիշին

Զելենսկու վարչակարգը վարկաբեկիչ հարված հասցրեց արևմտյան ժողովրդավարության վարկանիշին
26.07.2026 | 13:48

Արդեն կարելի է քաղաքագիտական համարել «ուկրաինացման սցենար» եզրույթը: Իհարկե, այն առաջին հերթին արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրության պատճառով խոշոր ուժային կենտրոնների բախման կիզակետում հայտնվել և պատերազմի մեջ ներգրավվել է նշանակում: Բանավեճի առարկա կարող է լինել հարցադրումը, թե որքանո՞վ է այն համապատասխանում «ուկրաինացված» երկրի ազգային-պետական շահերին և առաջադիմական զարգացմանը: Օրինակ, Հայաստանում հասարակության մի հատվածը, արևմտյան կենտրոնների նարատիվներով, ծափահարում է Զելենսկուն որպես ազգային-պետական շահերի պահպանության առաջնորդ, մյուս մասը նրան համարում է երկիրն ավերող ու կործանող կոռումպացված հանցագործ: Սա շատ բարդ դիսկուրս է, և երկու տեսակետներն էլ միանշանակ լիակատար ճշմարտություն ընդունելը դեռ վաղ է: Ուկրաինական պատերազմը շատ գաղտնի ծալքեր ունի, և հանրությունն ու փորձագիտական դաշտը իրականությանը լրիվ չեն տիրապետում: Բայց մի բան հաստատ այլևս անքննելի ճշմարտություն է. Զելենսկու վարչակարգը վարկաբեկիչ հարված հասցրեց արևմտյան ժողովրդավարության թե՛ գաղափարին, թե՛ արժեքներին, և թե՛ վարկանիշին համայն աշխարհի մասշտաբով:

Այն, որ Վրաստանը բռնել է Արևմուտքից հաստատուն քայլերով հեռանալու ճանապարհը, դրա տիպիկ օրինակն է: Վրաստանի դրեյֆի իմաստը «ուկրաինացման սցենարից» խուսափելն է: Ես, որպես արևմտյան ժողովրդավարության արժեքաբանության ջատագով, սրտի կսկիծով հետևում եմ այս գործընթացին:
Նայեք այս նկարին և կհասկանաք, թե ինչ մեծ սխալ են թույլ տալիս ԵՄ երկրներում, երբ բուռն ծափահարում են ժողովրդավարությունն արժեզրկած գործչին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ