«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Տարածաշրջանային հակամարտությունը գնալով միջուկային խաղաքարերով շախմատային պարտիա է հիշեցնում

Տարածաշրջանային հակամարտությունը գնալով միջուկային խաղաքարերով շախմատային պարտիա է հիշեցնում
15.06.2025 | 21:09

Պակիստանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանին միջուկային հարված հասցնելու դեպքում նա պատասխան միջուկային հարված կհասցնի Իսրայելին։

Պակիստանը նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ եթե որևէ երկիր անմիջականորեն միջամտի Իրանի դեմ պատերազմին, Պակիստանի բանակը կմիանա հակասիոնիստական պայքարին։

Միևնույն ժամանակ, յեմենական տելեգրամյան ալիքների համաձայն, Հնդկաստանը Իսրայելին առաջարկել է ռազմական օգնություն, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների տեսքով։

Տարածաշրջանային հակամարտությունը գնալով միջուկային խաղաքարերով շախմատային պարտիա է հիշեցնում։

Միայն թե խաղի կանոնները փոխվում են շատ արագ` հենց պարտիայի ընթացքում։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7824

Մեկնաբանություններ