Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Հայկական կողմի արձագանքը, որը պետք է լինի ռազմավարական, երկարաժամկետ ու նպատակային

Հայկական կողմի արձագանքը, որը պետք է լինի ռազմավարական, երկարաժամկետ ու նպատակային
23.04.2026 | 11:53

Թշնամին, քանդելով հայկական սրբավայրը՝ Ստեփանակերտի Աստվածամոր Հովանի մայր տաճարը, մեզ հստակ ուղերձ է հղում. «Ադրբեջանի նպատակն է հայկական պատմական բոլոր տարածքներում ոչնչացնել հայկական քաղաքակրթական հետքը»։ Սա Ադրբեջանի որդեգրած այն ռազմավարությունն է, որը երբեք չի փոխվելու, քանի որ ադրբեջանական հասարակության ազգակերտման հիմնասյունը հակահայկականությունն է (armenofobia)։

Այս իրավիճակում վճռորոշ է հայկական կողմի արձագանքը, որը պետք է լինի ոչ թե էմոցիոնալ, ռեակտիվ կամ հրապարակախոսական, այլ ռազմավարական, երկարաժամկետ ու նպատակային։ Սրա մասին պետք չէ պարզապես խոսել կամ թեզեր առաջ քաշել. անհրաժեշտ է գործել՝ գիտակցելով, որ այս փուլում հայի միակ իրական դաշնակիցը Հայն է։

Իսկ այս պահին, քանի դեռ նրանք քանդում են, մենք պարտավոր ենք կառուցել… Սա է եղել մեր հարատևման պատմության առանցքը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3046

Մեկնաբանություններ