ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Աշխարհը շատ է փոխվել և դեռ շատ է փոխվելու

Աշխարհը շատ է փոխվել և դեռ շատ է փոխվելու
29.07.2026 | 16:10


Տասը տարի առաջ ո՞վ կարող էր մտածել, որ որևէ երկիր կարող է ռմբակոծել ատոմային գերտերություն համարվող Ռուսաստանի տարածքը, կամ ո՞վ կարող էր մտածել, որ որևէ երկիր կարող է ռմբակոծել ատոմային գերտերություն համարվող ԱՄՆ-ի ռազմաբազաները Մերձավոր Արևելքում: Աշխարհը շատ է փոխվել և դեռ շատ է փոխվելու: Այն, ինչը տարիներ առաջ կարող էր համարվել անվտանգության երաշխիք, այսօր արդեն այդպիսին չի հանդիսանում, իսկ թե վաղը ինչ կլինի՝ Աստված գիտի:

Զինվել է պետք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ