Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի

«Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի
07.04.2017 | 17:38

Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը։ «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասաց՝ մինչև ապրիլի 9-ը որոշում կկայացնեն։
Հարցին, թե հակվա՞ծ են մասնակցելու, Փոստանջյանը դրական պատասխանեց և հավելեց՝ դեմ չէ, որ հենց ինքը լինի Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Նա նաև ասաց, որ միայնակ կգնան այդ ընտրություններին՝ որևէ ուժի հետ չեն միանա։


Նա համարում է, որ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է օգտագործել քաղաքական պայքարի համար՝ դա կարող է նաև օգտակար լինել քաղաքական ծրագիրը հրապարակելու, գաղափարները տարածելու, հանրությանը ոտքի կանգնեցնելու համար:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ