Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կյանքդ դալար, բժիշկ

Կյանքդ դալար, բժիշկ
07.09.2025 | 11:18

Լուսանկարից ժպտացող այս մարդը Վ․ Ֆանարջյանի անվան հայտնի բուժկենտրոնը ներկայացնող Վարդան Առաքելյանն է՝ բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու, բժիշկ-ուրոլոգ։

Նրա ու կենտրոնի տնօրեն, բժշկագիտության թեկնածու, բժիշկ-ուրոլոգ Կարեն Ծառուկյանի ջանքերով իմ մեծ ընտանիքին վերադարձվեց կյանքին վստահաբար նայելու ուրախությունը։

Այն բնականաբար արդյունք էր նաև այս հրաշալի մարդկանց մյուս գործընկերների, որոնց թվում էր նաև տարիների իմ մեծ բարեկամ, ականավոր բժիշկ, Հայրո Միխաիլովիչի (Հայրապետ Մեսրոպի Գալստյան) դուստր Արմինե Հայրապետովնան, ով մասնագիտական բարձր որակներով է պահպանում անվանի հոր հիշատակը։

Եվ այնուամենայնիվ մի երկու խոսք Վարդան Առաքելյանի մասին։ Բարդ վիրահատությունների մեջ հմտացած այս անձն իսկապես գերում է իր պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով, դիմացինին համբերատար լսելու կարողությամբ։

Բժշկի հետ շփումը մեջս արթնացրեց հայտնի Ավիցեննայի բոլոր ժամանակների համար անվրեպ գործող բանաձևումը, ըստ որի հիվանդին բուժող երեք կարևոր բաղադրիչ կա՝ «խոսքը, բույսը, նշտարը»։

Հետաքրքրական է, որ միջնադարյան մեծ բժշկապետի բանաձևման մեջ առաջնայնությունը տրված է խոսքին՝ մարդուց հոսող էներգետիկային։ Մեր բժշկի պարագայում որքան էլ չափակշռված են երեք բաղադրիչները, այնուամենայնիվ ես առաջնայնությունը կտայի նրանից ծորող էներգետիկային։

Կյանքդ դալար, բժիշկ, թող քո նշտարի յուրաքանչյուր գործածություն կյանք բերող լույս լինի։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 41360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ