ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

«Հստակ տեղեկությունների» հիման վրա մարդկանց գլխին սարքում են

«Հստակ տեղեկությունների» հիման վրա մարդկանց գլխին սարքում են
12.12.2025 | 12:27

Մարդկանց գլխին սարքելու նոր մեթոդներ կիրառելու ցուցումներ են եկե՞լ Արևմուտքից։

Ասում է՝ «հստակ տեղեկություններ, բայց ոչ ապացույցներ»։

Այսպես կոչված «հստակ տեղեկությունն» էլ այն է, որ օրինակ մի շիզոֆրենիկ համացանցում հայտարարում է, որ Հայաստան են ժամանել 12 000 զինված վագներական, հետո այդ լուրը մի 1000 տարբեր տեղեր տարածվում է և «հստակ տեղեկության» պատկեր է ստեղծվում։

Կամ ասենք՝ արևմտյան հատուկ ծառայությունները, արևմտյան հայտնի մի լրատվամիջոցով նյութ են բաց թողնում, որ Կրեմլը ինչ-որ մարդկանց միջոցով (ում անունը ուզեն կտան) Հայաստանի դեմ օպերացիա է նախապատրաստում։ Ապացույցներ չկան, բայց տեղեկությունը «հստակ» է։

Հետո ապացույցների բացակայությամբ այդ «հստակ տեղեկությունների» հիման վրա՝ քրեական գործեր, ձերբակալություններ, կալանավորումներ։

Թե մարդկային, թե պետության օրենքներով մարդու մեղքը ենթակա է ԱՊԱՑՈՒՑՄԱՆ։

«Հստակ տեղեկությունների» հիման վրա մարդկանց գլխին միայն սարքում են, և այդ սարքողների համար, թե մարդկային և թե պետության օրենքներով, սահմանված են հստակ բնութագրիչներ։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 4475

Մեկնաբանություններ