ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ինձ պե՞տք ա՝ ձեռս ցախավել առնեմ

Ինձ պե՞տք ա՝ ձեռս ցախավել առնեմ
23.05.2026 | 18:01

Կան մռութներ, որոնք տեսնելիս միշտ ասում եմ՝ յաաաա՜խք։ Պարտադիր պիտի ասեմ՝ «յախքը» ցախավելի նման բան ա՝ դրանով մաքրում եմ էդ պատկերն իմ միջից։ Ընդ որում՝ ասում եմ բարձր ու ընդգծված, որ լրիվ քերի-հանի։ Եթե չասեմ, կարծես մեջս մնա ու անընդհատ սիրտս թեթև խառնում ա։

Տարիների հետ էդ մռութները շատանում են, իսկ սոցցանցերի միջոցով՝ տիրաժավորվում, ու հիմա, երբ Ֆեյսբուք եմ մտնում, հինգ րոպեն մեկ ասում եմ՝ յաաաա՜խք։

Դրա համար՝ Ֆեյսբուքը բացում եմ մենակ էն ժամանակ, երբ գրելու բան ունեմ, մտնում եմ իմ էջը, արագ գրում ու փակում, որ հանկարծ էդ մռութներից մեկը չհանդիպի։ Իհարկե՝ յախքը միշտ կա ու կա, բայց ես անգամ սեղանիս վրայի փոշիներն եմ ալարում մաքրեմ, ինձ պետք ա՞՝ ձեռս ցախավել առնեմ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10471

Մեկնաբանություններ