ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նապոլեոնի խոստովանությունը

Նապոլեոնի խոստովանությունը
20.11.2026 | 11:17

Ի՜նչ խոր վիհ է ընկած իմ անկման ու Աստծու Որդու հավիտենական իշխանության միջև։ Ես տակավին չեմ մահացել, սակայն իմ գործն արդեն իսկ տապալված է, այնինչ Քրիստոս մահացավ տասնինը դար առաջ, իսկ Նրա գործը գոյություն ունի, ինչպես այն օրերին, երբ Նա քայլում էր այս երկրի վրա։ Նրա մտքով իսկ չէր անցնում մահից վախենալ. Նա մահվանն անխռով սրտով էր սպասում։ Մեն-միայնակ՝ Նա մահից հետո էլ կենդանի և զորեղ մնաց։ Աշխարհի գրեթե բոլոր ծագերում քարոզվում է Նրա խոսքը. Հիսուսին սիրում են և առ Նա աղոթում…
Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Կառլ Մեծը և ես՝ մենք բոլորս, հզոր պետություններ հիմնադրեցինք, սակայն ինչի՞ վրա էր խարսխված մեր իշխանությունը։ Ուժի։ Հիսուս Քրիստոս սիրո վրա հիմնեց Իր արքայությունը, և այսօր էլ հազարավոր մարդիկ ուրախությամբ իրենց կյանքը կտան հանուն Նրա։
Հիսուսը նվաճող է, Որ ճշմարտապես Իր հետ միավորում է ոչ միայն մեն-մի ժողովրդի, այլև ամբողջ մարդկությանը։ Ի՜նչ հրաշք է։ Մարդու հոգին, իր բոլոր զորություններով հանդերձ, սերտ կապ է զգում Հիսուսի գոյության հետ։ Իսկ ինչպե՞ս։ Շնորհիվ մի հրաշքի՝ մյուս բոլոր հրաշքներից գերազանց։ Քրիստոս սեր է, և Նա կամենում է այդ սերը շնորհել մարդկանց ու նվաճել նրանց սրտերը. դա հենց այն է, ինչ կամենում է Նա։
Եվ մարդիկ Նրան են տալիս իրենց սրտերը։ Բոլոր նվաճողներն էլ, իրենց տաղանդով հանդերձ, տապալվեցին, բայց չէ՞ որ, նվաճելով աշխարհը, նրանք ոչ մի բարեկամ էլ ձեռք չբերեցին։ Հաղորդակցությունը, որ Հիսուս Քրիստոսին միավորում է Իրենով փրկվածների հետ, ամենասուրբ ու ամենազորեղ աղերսն է… Եվ հենց դա է, որ ամենից առաջ ինձ հիացմունք է պատճառում, և որքան շատ եմ այդ մասին խորհրդածում, այնքան առավել եմ հակվում Քրիստոսի աստվածությունն ընդունելու. ես վստահ եմ, որ Քրիստոս միայն մարդ չէր, այլև Աստված էր և է։

«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից
Դիտվել է՝ 182

Մեկնաբանություններ