Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Մարդկության մոտ ապագայի կերտողները

Մարդկության մոտ ապագայի կերտողները
31.08.2025 | 13:06

Աշխարհաքաղաքականության մեջ գլոբալ փոփոխությունների կարիք ունենում են նրանք, որոնք անցյալից ու ներկայից դժգոհ են։

Իսկ նրանք, որոնք անցյալից շատ գոհ են և ներկան ու ապագան էլ տեսնում են նույն լույսի տակ, ապա, բնականաբար, որևէ փոփոխության կարիք չեն տեսնում։

Բայց աշխարհակարգի էվոլյուցիոն և ռեվոլյուցիոն փոփոխությունների հետ կապված օբյեկտիվ օրինաչափությունները անողոք ու, երբեմն էլ, դաժան են ու փոփոխություններն էլ՝ անխուսափելի։

Բնական է նաև, որ ովքեր գոյաբանական ու ռադիկալ փոփոխությունների կարիք ունեն և նաև ուժ ունեն դրանք իրականություն դարձնելու համար, նրանք էլ կլինեն աշխարհակարգի մոտ ապագայի ճարտարապետները։

Այս իմաստով Սին ու Պուտինը կլինեն մարդկության մոտ ապագայի կերտողները, իսկ եթե Թրամփն էլ, կարողանալով հաղթահարել ներքին դիմադրությունը, միանա նրանց, ապա դա կլինի աշխարհակարգի հերթական ու ժամանակավոր կայուն հավասարակշռության նախերգանքը։

Դրան էլ կհետևի սառը պատերազմի նման մի ժամանակահատված՝ հակամարտ կողմերի մեջ հակասությունների կուտակումով և ստեպ-ստեպ ստեղծված լարվածությունների պարպումով, մեզ լավ ծանոթ պրոքսի պատերազմների տեսքով՝ մինչև հաջորդ աշխարհակարգային ճգնաժամ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 10932

Մեկնաբանություններ