Աստվածաշունչ մատյանից
											
													20.03.2020 | 00:07
						Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, ծոմի օ՛ր նշանակեցեք, պաղատա՛նք քարոզեցեք, հավաքեցե՛ք ժողովրդին, սուրբ ժողով գումարեցե՛ք, ընտրեցե՛ք ծերերին, հավաքեցե՛ք կաթնակեր երեխաներին, թող փեսան դուրս գա իր սենյակից և հարսը` առագաստից։ Աստիճանների ու խորանի միջև  Տիրոջ քահանաներն ու պաշտոնյաները լաց կլինեն և կասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ ենթարկիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսները չասեն, թե` «ՈՒ՞ր է նրանց Աստվածը»։ 
 
Հովելի Մարգարեությունը 2. 15-17
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ