ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.09.2020 | 00:01

Ով սի­րում է իր որ­դուն, պետք է հա­ճա­խա­կի պատ­ժի նրան, որ­պես­զի ու­րախ լի­նի վեր­ջում։ Ով խրա­տում է իր որ­դուն, նրա­նից օ­գուտ կտես­նի և ծա­նոթ­նե­րի մեջ նրա­նով կպար­ծե­նա։ Ով ու­սու­ցա­նում է իր որ­դուն, թշ­նա­մու նա­խան­ձը կշար­ժի և բա­րե­կամ­նե­րի առջև նրա­նով կպար­ծե­նա։ Երբ նրա հայ­րը վախ­ճան­վի, կար­ծես թե չի մե­ռել, ո­րով­հետև ի­րե­նից հե­տո թող­նում է իր նմա­նին։ Հայ­րը նրան տե­սավ իր կյան­քում և ու­րա­խա­ցավ, և իր վախ­ճա­նի մա­սին չտրտ­մեց։ Թշ­նա­մի­նե­րի առջև վրի­ժա­ռու թո­ղեց նրան ու բա­րե­կամ­նե­րի առջև` շնորհ­ներ հա­տու­ցող։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 30. 1-6

Դիտվել է՝ 5194

Մեկնաբանություններ