ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ու՞մ են դրանք պետք

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ու՞մ են դրանք պետք
21.06.2026 | 12:16

Առիթ ունեցել ենք (և ոչ մեկ անգամ) նկատելու, որ Փաշինյանի իշխանավարման ընթացքում ու հատկապես վերջին շրջանում տեղի է ունենում գրեթե բոլոր պետական կառույցների գործառնական (ֆունկցիոնալ) զրոյացում և վարկաբեկում: Ըստ էության, բոլոր պետական մարմինները Հայաստանում ծառայում են բացառապես 1 նպատակի՝ սպասարկել Նիկոլ Փաշինյանի շահերն ու քմահաճույքները, հետապնդել բոլորին, ովքեր կհամարձակվեն «թթու խոսք» ասել նրան:

Օրերս միանգամայն տրամաբանական հարց ծագեց այն առնչությամբ, թե ինչպես է ԱԱԾ սահմանապահ ուժերի ծառայողական բնույթի տեսագրությունը («Զվարթնոց» օդանավակայանի՝ իրենց տեսագրող սարքով արված) հայտնվել լրատվական դաշտում՝ իշխանական քարոզչամիջոցում:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին այդ առնչությամբ շշմեցուցիչ հայտարարություն արեց. «ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն, իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի: Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարող են կայացնել...»:

Հասկացա՞ք:

Այսինքն «ԱԱԾ աշխատակիցը», պարզվում է, լրիվ ինքնավար, ինքնագլուխ կարող է որոշել, թե ծառայության բերումով իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը (ինֆորմացիա, լուսանկար, տեսանյութ) ինչ անի: Կուզենա՞, «Յութուբում» կզետեղի, կուզենա՞, «Ֆեյսբուքում» կհրապարակի:

ԱԱԾ աշխատանքի մասին, ահա, նման պատկերացում ունի կամ, ավելի ճիշտ՝ նման պատկերացումը նորմալացնելու, սովորական մի բան համարելու նպատակ ունի ՔՊ ղեկավարը:

Լո՞ւրջ...

Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի, որ այսինչ կամ այնինչ տեղեկությունը պիտի տիրապետի ինչպես ցանկանա, ասենք՝ ինչ-որ մեկին վաճառի, դա նորմա՞լ է: Չէ՞ որ, ըստ Փաշինյանի, ԱԱԾ աշխատակիցն ինքնագլուխ որոշում է՝ ինչպես վարվի դրա հետ:

Դա, իհարկե, անհեթեթություն է: Առավել ևս՝ ԱԱԾ-ի պարագայում, որտեղ տասնամյակներով մշակվել ու հղկվել են տեղեկությունների հավաքման, համակարգման, վերլուծության ու պահպանման հստակ կանոնակարգեր: Չկա նման բան, որ ծառայության բերումով ԱԱԾ որևէ աշխատակցի հայտնի դարձած տեղեկությունը, առավել ևս՝ ծառայողական բնույթի տեսագրությունը ԱԱԾ որևէ կամայական աշխատակցի ցանկությամբ հայտնվի որևէ լրատվամիջոցում: Ընդհանրապես, որևէ այլ տեղ, քան թույլատրելի է օրենքով: Իսկ եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա նման «աշխատակցի» գործունեությունը առնվազն արդեն պիտի առկախված լիներ, իսկ նրա գործողությունն էլ ծառայողական քննության առարկա պիտի դառնար: Չի դառնա, որովհետև ԱԱԾ որևէ աշխատակից ինքնագլուխ, առանց հրահանգի նման բան պարզապես չի կարող անել...

Հա, ի դեպ, ժամանակին որևէ ապօրինության հետ կապված Նիկոլ Փաշինյանը գոնե «կրուտիտներ» էր անում: Հիմա՝ էլ վերջ, ուղիղ ասում է՝ ինչ արել են, լավ են արել, այդպես է պետք: Շատ հետաքրքիր է, չէ՞...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ