ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հարկադիրն իրեն մասնավոր ընկերության տե՞ղ է դրել

Հարկադիրն իրեն մասնավոր ընկերության տե՞ղ է դրել
11.11.2026 | 12:36

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առերևույթ գովազդում է հարկադիր կատարողների աշխատանքային պարտականությունների կատարումը:
Հարկադիրից, գովազդ հիշեցնող ձևաչափով, հայտնում են, որ հարկադիր կատարողների կողմից ամբողջությամբ դադարեցվել է Սիսիան համայնքի Շաքի գյուղի հեղուկ գազի լցակայանի շահագործումը։
Այո՛, խոսքն այն գյուղի մասին է, որտեղ ադրբեջանցի զինվոր էր հայտնվել և կրակել ՀՀ քաղաքացու վրա:
Ինչ օպերատիվ են, չէ՞, Հայաստանի ուժային կառույցները: Եթե խոսքը առգրավման, փակման, ձերբակալման կամ կալանավորման մասին է, ապա նրանց հավասարը չկա: Իսկ երբ Հայաստանի տարածք դիվերսանտ է ներթափանցում, որևէ կառույցի ներկայացուցիչ տեղում չի լինում:
Սակայն՝ ըստ էության:
Ի՞նչ է նշանակում գովազդել աշխատանքային պարտականությունները: Դատական ակտերի կատարումը Հարկադիրի աներկբա ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈՒՆՆ Է: Դրա համար Հարկադիրի աշխատակիցներին հարկատուներն աշխատավարձ են տալիս: Այդ իմաստով՝ գովազդել պարտականության կատարման գործընթացն առնվազն տարօրինակ է: Այդպես շարունակվելու դեպքում շուտով բոլորը բուն աշխատանքով զբաղվելու փոխարեն աշխատավայրում իրենք իրենց են գովազդելու: Պատկերացնո՞ւմ եք` սահմանապահները կցուցադրեն իրենց պաշտպանության ներքո գտնվող սահմանի հատվածը, ուսուցիչներն իրենց դասավանդումը նկարահանող տեսանյութեր կհրապարակեն, ոստիկաններն օպերատիվ միջոցառումների կգնան բացառապես նկարահանող խմբի ուղեկցությամբ, իսկ տաքսու դիմացից, կողքերից և հետևից կսլանան այդ տաքսու ընթացքը նկարահանող և լուսաբանող լրագրողների ավտոմեքենաները:
Ցանկանում եմ ասել, որ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈՒՆԸ չի գովազդվում մի պարզ պատճառով` այն սահմանված է օրենսդրությամբ, և դրա չկատարումն առաջացնում է պատասխանատվություն կամ պատիժ:
Հարկադիրն այս պարզ ճշմարտությունը չի ընկալում: Վերջինս իրեն մասնավոր ընկերության տեղ է դրել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ