Երեկ Մոլդովան պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ-ից, 1991 թվականի համաձայնագրից։ Երկրի պառլամենտը կողմ քվեարկեց օրենքին, որով նախատեսվում է նաև չեղարկել ԱՊՀ համաձայնագրի երեք հիմնական փաստաթղթերից մեկը։
Կռահեք ինչի մասին է խոսքը։
Ալմա-Աթայի հռչակագիր, հիշու՞մ եք այդ անունը։ Նիկոլը, ավելի ճիշտ ԼՏՊենք, 44-օրյա պատերազմը հորով-մորով անելուց հետո, Ադրբեջանի հետ սահմանազատումը, տո ողջ Ղարաբաղի ու Հայաստանի լինել-չլինելու հարցը տարան և կապեցին 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հետ։ Դե, փաստացի Հայաստանի Հանրապետությունը օդից կախված պետություն է։ Առաջին Հանրապետության հետ կապ չունի, ծնվել է Ալմա-Աթայի հռչակագրից, նույնիսկ ՀՀՇ-ական թշվառ հռչակագիրն են Ալիևի հրամանով ուզում դուրս բերել Սահմանադրությունից, որ լրիվ մնանք Ալմա-Աթայի հույսին։ Եթե վաղը Ադրբեջանը, Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի պես դուրս գա ԱՊՀ-ից, դրանով իսկ նաև իր ստորագրությունը չեղարկի Ալմա-Աթայի հռչակագրի տակից, մենք ավելի ծիծաղելի վիճակում կհայտնվենք։ Նոյեմբերի 9-ից հետո ողջ աշխարհին հիշեցրեցինք Ալմա-Աթայի մասին, քանզի անկախանալուց մոռացել էինք, որ սևին-սգին պետություն ենք դառնում, գրողը տանի, պետք է սահման ունենանք, քարտեզ, կադաստրի թուղթ։
Չէ, մենք մեր աբսուրդային վիճակը ամբողջությամբ չենք ընկալում...
Երեկվանից հայկական նորություններում փորձեցի Մոլդովայի ԱՊՀ-ից դուրս գալու մասին նորությունների մեջ տեսնել, նաև Ալմա-Աթայի մասին, առայժմ չեմ տեսել։
Մի քանի սուտի արևմտամետ գռդոնչիների գրառումներ կարդացի Ալմա-Աթայի հռչակագրի մասով, կրկին բան չտեսա։
Աու՜, գռդոնչիներ, «պետականամետներ», հիշեցնեմ՝ Նիկոլը սահմանազատման գործընթացը Ալմ-֊Աթայի հռչակագրի հիման վրա է անում, հռչակագիր, որն օր-օրի մաշվում է, և մենք արդյունքում հայտնվում ենք իսկական գուբեռնիայի կարգավիճակում, չնայած այդ կարգավիճակից երբեք էլ դուրս չենք եկել։ Դե ֆակտո մեր հանրության ու էլիտայի նպատակը միշտ էլ դա է եղել, մեր անտեր ու անօրեն պետությունը դրա վառ ապացույցն է։
Իսկ Նիկոլը նստած Լաձիմիր Լաձիմիրիչի առջև, սովորական քուչի մուտիլովչիկի պես հպարտանում է Հայաստանում սոցցանցերի ազատությունով, կարծես 2018-ից առաջ այդ ցանցերը Հայաստանում չկային, կարծես «հեղափոխությունը» այդ սոցցանցերի անիծյալ ազատության միջոցով չի իրագործվել։ Իհարկե, այն ժամանակվա հայկական սոցցանցերում ավելի բարձր մակարդակ կար, քանզի նիկոլական զոմբիներ ու բոտոֆերմաներ, հազարավոր ֆեյքեր չկային, ամեն մի անասուն նույնիսկ ռիսկ չէր անում հիմար քոմենթ գրել:
Ալմա-֊Աթան է մեր մակարդակը, սուվերենության, առավել ևս, Եվրամիության մասին խոսելն ամոթ է:
Մասսաները անհամբեր սպասում են գալիք կիրակնօրյա ճաշացանկին. պեռաշկի՞, գուցե չեբուռեկի կամ բո՞ռշ...
Արա Արայան