ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ժողովո՜ւրդ, թասիբ, ինքնասիրություն լրիվ կորցրե՞լ եք

Ժողովո՜ւրդ, թասիբ, ինքնասիրություն լրիվ կորցրե՞լ եք
02.05.2026 | 10:30

Հիմա սա ուղղակի ռոքի սիրահա՞ր Է, թե՞ բոզքուրթ, այսինքն՝ թուրքական «գորշ գայլերի» ներկայացուցիչ։ Հը՞։

Ո՞վ կասի։

Եթե ձեն հանող չկա, ես կասեմ. էս արդեն շատ կոնկրետ գորշ գայլերի ժեստն է։

Ուշադիր նայեք, բացեք ռոքերների նշանն ու բոզքուրթների նշանը ու համեմատեք։

Ռոքերները բութ մատը դնում են միջնամատի ու մատնեմատի վրա, գորշ գայլերը՝ բութ մատը էրկու մատի տակից, որ գայլի պատկեր ստանան։

Փաստերի ստուգման հարթակներ, ի՞նչ կասեք։

Ինչ-որ մեկը սրանից հետո ինձ պիտի համոզի, որ սա պարզապես ռոքի մեծ ֆանա՞տ է։

Ժողովո՜ւրդ, թասիբ, ինքնասիրություն լրիվ կորցրե՞լ եք։ Ո՞նց եք սրա նմանների կողքին հանգիստ կանգնում ու ոչ մեկիդ մոտ ոչ մի հարց չի առաջանում։

Ձեր իսկ հողի վրա, ձեր Հայրենիքում, ձեր քաղաքում...

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4601

Մեկնաբանություններ