ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Ներքին լեգիտիմությունը կորցնելով՝ վարչախումբը փորձում է այն ստանալ մասնակի «արտաքին լեգիտիմության» տեսքով

Ներքին լեգիտիմությունը կորցնելով՝ վարչախումբը փորձում է այն ստանալ մասնակի «արտաքին լեգիտիմության» տեսքով
13.02.2026 | 16:01

«Լեգիտիմություն» հասկացությունը քաղաքական բառապաշար է մտել ֆրանսիական հեղափոխությունից հետո՝ «արտաքին լեգիտիմություն» տեսքով։

Իմաստն այն էր, որ ֆրանսիական հեղափոխությունը եվրոպական մյուս երկրների ժողովուրդների համար օրինակ էր և սպառնում էր միապետական կարգերին, ինչի պատճառով այդ երկրների իշխանությունները Ֆրանսիայի նկատմամբ թշնամաբար էին տրամադրված։ Այդ ժամանակ սկսեցին ասել, որ Ֆրանսիան չունի «արտաքին լեգիտիմություն»։

Հիմնականում այդ պատճառով Նապոլեոնն իրեն հռչակեց կայսր, ամուսնացավ Ավստրիայի արքայադստեր հետ՝ արտաքին լեգիտիմություն ստանալու համար։

2018 թվականի դավադրության հետևանքով Հայաստանի իշխանությունը նախկին խորհրդային տարածքի երկրներում, նաև իր մերձավոր հարևան երկրների շրջանում զրկվեց արտաքին լեգիտիմությունից։ Հիշենք Թուրքիայում, Բելառուսում, Ռուսաստանում նման փորձերն այդ ընթացքում, անգամ` Վրաստանի, իսկ Իրանի ու տոտալիտար Ադրբեջանի մասին խոսելն ավելորդ է։ Դա նույնպես իր դերն ունեցավ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր հանդեպ եղած վերաբերմունքի առումով։

Այսօրվա Հայաստանի գործող վարչախումբը, կորցնելով ներքին լեգիտիմությունը, փորձում է այն ստանալ մասնակի «արտաքին լեգիտիմության» տեսքով, ինչի համար, բնականաբար, դա պետք է անի մեր ազգային շահերի հաշվին։

Ինչու՝ «մասնակի», որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար այս իշխանության տեսակը խորթ է, սակայն Հայաստանի կենսունակության հաշվին պետք է իրենց խնդիրները լուծեն ու օգնեն վարչախմբի վերարտադրմանը, իսկ տարածաշրջանի մյուս երկրների համար Հայաստանը շարունակում է պահպանել իր ցածր «արտաքին լեգիտիմությունը»։ Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ զուտ սպառողական է։

Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ