«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Դուք էդքան միամիտ ե՞ք, թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»

«Դուք էդքան միամիտ ե՞ք, թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»
22.06.2013 | 19:14

«Ես ճարտարապետ Լևոն Իգիթյանն եմ՝ Երևանի կենտրոնում ապրած։ Ես էս քաղաքի մարդ եմ։ Ավագանի եմ, թե այլ վարչության անդամ՝ իմ քաղաքի համար ինչ-որ բան եմ անում։ Բոլորս միասին ենք այս ամենի համար պատասխանատու։ Ընդհանուր առմամբ՝ ուզում եմ հասկանալ, դուք էդքան միամի՞տ եք , թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»,-լրագրողներին դիմելով`ասաց Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ` այսօրվա հրավիրված ասուլիսում: «Հրապարակում մինչ օրս ինչ կատարվել է, աղավաղվելու ճանանապարհով է արվել։ Հիմա փորձ է արվում կարծիք ձևավորել, թե որքանով կարելի է այն փրկել։ Ինչը կարելի է փրկել, ինչը՝ ոչ։ Հայտարարված մրցույթի իմաստը միայն դա է»,-շարունակեց նա վստահեցնելով, որ հրապարակի վերակառուցումը դեռևս քննարկման փուլում է գտնվում և «եթե քննարկման արդյունքում որոշում ընդունվի, որ այն սխալ նախագիծ է, ինքս անձամբ դեմ կարտահայտվեմ»,-ասաց ճարտարապետը:

Նրա փոխանցմամբ, Հրապարակի վերաբերյալ սա ութերորդ մրցույթն է, որ հայտարարվում է, մինչդեռ դրանք բոլորն էլ եղել են ոչ արդյունավետ։ Եվ որևէ աղմուկ մինչ օրս չի եղել:
Նա բոլորովին անսպասելի հիշեց «հին և նոր» ժամանակների ուսանողներին, ափսոսանք հայտնեց, որ այսօրվա երիտասարդությունը գրքով չի հետաքրքրվում. «Ինչ-որ ժամանակ առաջ համալսարան էի գնացել ուսանողների հետ հանդիպման, բուհում մի հատ ձեռքը գիրք բռնած ուսանող չտեսա, բայց այ, ձեռքներին բանալիներ՝ ինչքան ասես։ Սա շատ բնական վիճակ է։ Ուզում եմ հասկանալ, թե մեր բուհերի ռեկտորներն ինչի համար են ստեղծված: Տեսնես նրանց, դասախոսներին էդ փաստը չի հուզո՞ւմ։ Այդ բոլոր պատճառները մի մեծ շղթա ունեն, փորձում ենք առանձին օղակներ փայլեցնել, բան չի ստացվում»,-կարծես թե արդարանալով ասաց բանախոսը: Նրա կարծիքով, ուսանողն այստեղ այնքան էլ մեղավոր չէ, որովհետև ընդհանուր վիճակն է այդպիսին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ