ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Բժիշկները կանխատեսում են մենինգիտի երկրորդ բռնկում

Բժիշկները կանխատեսում են մենինգիտի երկրորդ բռնկում
29.06.2013 | 13:29

«Աշնանը հնարավոր է մենինգիտ վարակի նոր բռնկում Դոնի Ռոստովում»: Այս մասին երեկ, Interfax.ru լրատվական ծառայությանն հայտնել է Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով բժիշկ Նատալիա Պշենիչնայան:

«Երբ երեխաները հիվանդանում են ամառային ճամբարներում, հետո գնում են մանկապարտեզ և դպրոց, վիրուսը սկսում է փոխանցվել օդակաթիլային շփման միջոցով: Ուստի,աշնանը կանխատեսվում է համաճարակի աճ »,-ասել է բժիշկը:

Նա նշել է, որ վարակի աղբյուրը ամենայն հավանականությամբ եղել է ջուրը:

«Համաճարակի հիմնական պատճառը եղել է գետերի, լճերի նաև մանկական լողավազանների ջուրը, որից օգտվել են ճամբարների երեխաները»,-ընդգծել է Պշենիչնայան:

Հիշեցնենք`Դոնի Ռոստովում վերջերս տարածված մենենգիտ վարակիչ (սուր թարախային) հիվանդությունը պատճառ հանդիսացավ հարյուրավոր երեխաների հոսպիտալացման: Վարակը քանի գնում մեծանում է: Այն տարածված է Ռուսաստանի մարզերում:

Միայն Մոսկվայում նման ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 40 երեխա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ