Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ռուսական եկեղեցին նվիրաբերություն է արել Սիրիային

Ռուսական եկեղեցին նվիրաբերություն է արել Սիրիային
04.07.2013 | 12:14

Սիրիային օգնելու նպատակով, մի քանի օրվա ընթացքում ավելի քան 7 միլիոն գումար է հավաքագրվել Ռուսական եկեղեցու և բարեգործական ու սոցիալական կազմակերպությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է Ռուսական ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությանը:

Միջոցները փոխանցվել են թեմերի, վանքերի, եկեղեցիների և անհատների միջոցով: Հավաքված գումարը Սիրիայում տուժածների և հակամարտության զոհերի համար է:
«Ես զարմացած եմ մեկ օրվա ընթացքում հավաքված գումարի չափից: Այն բավականին մեծ է`50 000 ռուբլի: Նվիրատվությունը իրականացվել է վերջին կիրակի օրը: Հաշվի առնելով ամառային ժամանակը և այցելուների փոքր թիվը`դա շատ լավ է: Այս գումարը ավելի մեծ է, քան այն, ինչ մենք հավաքել էինք Հունաստանի կարիքավորների համար: Մենք որոշել ենք հաջորդ կիրակի կրկնել նվիրատվության հավաքագրումը»,-նշել է Մոսկվայի Սբ. Տատյանա եկեղեցու ավագ երեց Վլադիմիր Վիգիլյանսկին:
Այդ նպատակով գումարային օգնություն են ցուցաբերում բարեգործական տարբեր հիմնադրամները, փոխանցումներ են արվում տարբեր քաղքաներից` Ուֆայից, Նովոսիբիրսկից, Կալինինգրադից և Իրկուտսկից: Բարեգործությանը մասնակցում է նույնիսկ Կրիմսկը, որը անցած տարի տուժել էր ավերիչ ջրհեղեղներից:

Նշենք, որ սիրիացիներին օգնելու նման կոչ էր արել Ամենայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Ակցիայի ավարտից հետո եկամուտները կնվիրաբերվեն Անտիոքի պատրիարքարան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ