Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Լոմոնոսովի անվան համալսարանը աշխարհի լավագույնների մեջ է

Լոմոնոսովի անվան համալսարանը աշխարհի լավագույնների մեջ է
02.10.2014 | 12:24

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը վերադարձել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շարքը: Բրիտանական Times Higher Education-ի վարկանիշային աղյուսակում այն զբաղեցնում է 196-րդ տեղը՝ 2014-2015 թթ. համար: Համալսարանի ուսուցումը փորձագետները գնահատել են 55,9 միավոր, միջազգային հեռանկարները՝ 60,4 միավոր, հետազոտական կարողությունները՝ 42,1 միավոր: Համալսարանի ընդհանուր գնահատականը կազմել է 46 միավոր: THE-ի վարկանիշային աղյուսակում առաջին անգամ հայտնվել է Նովոսիբիրսկի պետական համալսարանը, որը տեղ է զբաղեցնում 301-350 հորիզոնականների միջև:

Համաձայն THE-ի՝ աշխարհի լավագույն համալսարանը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանն է: Այն հավաքել է 94,3 միավոր: Երկրորդ տեղում է Հարվարդի համալսարանը (93,3 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Օքսֆորդի համալսարանը (93,2 միավոր):

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ