ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Պետք էր հասցնել Թաիփի հաբռգած «ռոժին»

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Պետք էր հասցնել Թաիփի հաբռգած «ռոժին»
16.07.2016 | 12:08

Երեկ ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:

Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրի, աշխարհի և այդ կազմակերպության ուժեղագույն ու մարտունակ բանակներից մեկում է ռազմական հեղաշրջում կազմակերպվում, ուրեմն ՆԱՏՕ-ն այնքան էլ անխորտակելի, միասնական ու հզոր չէ, որքան թվում է:
Իսկ եթե հզոր է ու անպարտելի, ապա կա մեկ հանգամանք ևս:


Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն կազմակերպած լինեն այս դաստիարակչական օպերացիան, ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր գործիչ, մեծահարուստ Գյուլենի ձեռքով:
Հաբռգել ու կարծես անկառավարելի էր դարձել Թաիփ Էրդողանը, դա քիչ էր, ներողություն խնդրեց Պուտինից, մեղրամիս սկսեց և հայացքն ուղղեց դեպի Հյուսիս ու Արևելք: Պետք էր հասցնել Թաիփի հաբռգած «ռոժին»: Պատժել էր պետք՝ անհապաղ:
Դե թող հիմա Էրդողանն իմանա, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:

Դիտվել է՝ 4372

Մեկնաբանություններ