ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Տրոհումն անխուսափելի է

Տրոհումն անխուսափելի է
24.05.2019 | 01:22

Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսևորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։ Զավեշտն այն է, որ այս խմբակցության անդամները դեռ չեն հասկացել, թե իրենց դերակատարումը որն է։ Պահանջում են, որ կառավարությունը փոփոխություններ անի, օրենքներ ներկայացնի, սակայն մոռանում են, որ օրենքները ծնվում են ԱԺ-ում, այդ կառույցի հիմնական դերակատարումը հենց օրենքներ մշակելն է, ոչ թե աջ ու ձախ անհարկի ու անտեղյակ հայտարարություններ անելը։ Աբսուրդն այնտեղ է հասել, որ խորհրդարանական երկրում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը սեփական նախաձեռնությամբ ոչինչ անելու ունակ չէ, միշտ ու ամենուր Նիկոլ Փաշինյանի հրահանգն է պետք, առանց դրա չեն կարող անգամ կես քայլ անել։


Այս ամենին գումարվում է նաև խմբակցությունում առկա տարբեր թևերի շահերի բախումը։ Մեր տեղեկություններով, խմբակցության ներսում արդեն դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից, սակայն առայժմ միայն վստահելիների շրջապատում են այդ մասին բարձրաձայնում։ Նույն աղբյուրի պնդմամբ, հեռու չէ այն օրը, երբ խմբակցությունում տրոհումն ակնառու կլինի։ Որքան Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան նավից հեռացողների, նրանից «պոկվող» թևերի բանակն ստվարանում է։ Եվ սրանում տարօրինակ ոչինչ չկա, առանց գաղափարական հենքի իրար գլխի հավաքված մարդիկ, որոնք ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ միասին խաչմերուկ ու փողոց են փակել, չեն կարող քաղաքական ճանապարհ անցնել ու համատեղ ազգային հարցեր լուծել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ