Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Մարդ ու կնկա ձեռքը կրակն են ընկել

Մարդ ու կնկա ձեռքը կրակն են ընկել
31.05.2019 | 01:29

Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։ Օրերս Աննա Հակոբյանը հայտարարեց. «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է, ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե գա, հասնի մեզ»։ Ըստ էության, վարչապետի կինը լեգիտիմացնում է թալանված միջոցները և «ջրից չոր» հանում նախորդ տարիներին երկրի բյուջեն թալանողներին։


Այս հայտարարությունը, մեր տեղեկություններով, բավական տհաճ է ընդունվել կոռուպցիայի դեմ զօրուգիշեր «կռիվ տվող» իրավապահ և ուժային կառույցների կողմից, որոնք ջանք չեն խնայում վստահեցնելու, թե ոչ մեկն անպատիժ չի մնա, եթե պետությունից է գողացել։ Աննա Հակոբյանն էլ ասում է, թե իր հիմնադրամը քավարան է, թող «մուծվեն» ու մաքրագործվեն։ Հիմա ի՞նչ անեն իրավապահ և ուժային կառույցները, «դոսիեներն» ուղարկեն Աննա Հակոբյանի՞ն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ