«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Կարծում եմ` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ

Կարծում եմ` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ
07.02.2025 | 13:24

Նոր Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներն, օգտագործելով յուրաքանչյուր առիթ, բնակչությանը Գազելներն են հիշեցնում և սպառնում վերադառնալ «Գազելների ժամանակաշրջան»:

Անկեղծ` հոգնեցրեցին և ստիպեցին անկեղծանալ:

Ըստ այդմ, մասնավորապես` ես, եթե ընտրություն կատարեմ օրվա իշխանության և Գազելների միջև, ապա կընտրեմ Գազելները:

Կարծում եմ` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ