«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Հեղափոխական» մեխանիզմը սնվում է սեփական սպասարկուներով

«Հեղափոխական» մեխանիզմը սնվում է սեփական սպասարկուներով
07.05.2025 | 10:15

Ժամանակին ոստիկանությունում մի հայտնի գեներալ կար՝ Հունան Պողոսյան անուն ազգանունով. համակարգում լավ ծառայում էր, իսկական «կադրավիկ» էր՝ պաշտպանում էր պետության շահերը: Սակայն 2018-ի վակխանալիայի ընթացքում աստիճանաբար «գունափոխվեց» ու, Նիկոլի գցած խայծը կուլ տալով, որոշեց, որ պիտի համագործակցի իշխանությունը ցավթածների հետ:

Մոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում, երբ իրեն Նիկոլը Սյունիքի մարզպետ էր նշանակում՝ հոգու խորքում թերևս իմանալով, որ միևնույնն է, մի օր այդ ամենն իր դեմ է աշխատելու, քանի որ Նիկոլի հիշաչար տեսակը ոչինչ ու ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Ասել է թե, նիկոլական մամլիչի ուղտը չոքեց նաև Պողոսյան Հունանի դռանը:

Նման դեպքերում փաստ է այն, որ Պողոսյանը, ում նշանակման ժամանակ Նիկոլը հայտարարում էր, թե «երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքն ավարտված չպետք է համարի», պետք է առերեսվի այն իրականության հետ, որ իր համար հետաքրքիր կյանքը նոր է սկսվում:

Եվ սա հերթական վկայությունն է այն ճշմարտության, որ ցանկացած ոք, ով ժամանակավոր հարմարության ու անձնական շահի համար հրաժարվում է պետական մտածողությունից, համակարգից ու գործընկերներից՝ ի վերջո միայնակ է մնում «հեղափոխական» մեխանիզմի ճզմիչի տակ։ Փաշինյանի մոտ ոչ մի անձ չի կարող «պլստալ»՝ թեկուզ ժամանակավոր օգտակար լինի։ Հավատարմությունը նրա համար գործիք է, ոչ արժեք, իսկ մեխանիզմը սնվում է հենց սեփական սպասարկուներով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ