ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Շահ-օգուտները՝ հզորներին, կորուստներն ու ավերածությունները՝ թույլերին

Շահ-օգուտները՝ հզորներին, կորուստներն ու ավերածությունները՝ թույլերին
19.02.2025 | 10:30

Պատմության պրոցեսում գոյության անվերջ պայքարը ունենում է սրացումներ ու ուժային անհավասարակշռություններ՝ պատերազմների տեսքով, որոնք, այսպես թե այնպես, ավարտվելով, հակամարտությունը տանում են դեպի ուժային հավասարակշռության վիճակ:

Վեջինս հակամարտ կողմերի համար ուղեկցվում է շահ-օգուտներով և վնաս-կորուստներով, որոնց վերջնական չափը որոշվում է բանակցությունների միջոցով, որոնք նույն պատերազմական պրոցեսի շարունակությունն են:

Ատոմային զենքի հայտնագործումից և դրա հիման վրա գլոբալ ուժային հավասարակշռության գալուց հետո պատերազմների բնույթն աշխարհում փոխվել է, քանի որ նման զենքով զինված գերհզորների ուղիղ բախման դեպքում կատաստրոֆիկ ռիսկի պոտենցիալ հետևանքները ահռելի կլինեն:

Այս հանգամանքը և այն, որ հզորների միջև հարաբերությունների ծայրահեղ սրման դեպքում պատերազմներն անխուսափելի են, ծնում են պատերազմի նոր տեսակ՝ պրոքսի կամ միջնորդավորված պատերազմները նույն հզորների միջև:

Նման միջնորդավորված պատերազմները սովորաբար ընթանում են ստրատեգիական լուրջ նշանակություն ունեցող որևէ համեմատաբար թույլի տարածքում և համեմատաբար այլ թույլերի մասնակցությամբ:

Սա մարդկության պատմության մեջ հաճախ հանդիպող գոյապայքարի ներքին ուժային ստրուկտուրավորման ձև է, որի ակնհայտ նպատակը կայանում է նրանում, որ որևէ պատերազմի արդյունքում շահ-օգուտներով և մինիմալ կորուստներով դուրս գան հզորները, իսկ կորուստներն ու ավերածությունները լինեն թույլերի հաշվին:

Նման բան ակնհայտորեն երևում է պատերազմական պայմաններում, բայց որը նաև հարաբերականորեն խաղաղ կյանքի օրգանական բաղկացուցիչ մասն է, որտեղ ամեն մեկն ուզում է ունենալ առավելագույն շահ-օգուտ և նվազագույն կորուստներ, որն էլ, մեծամասամբ, հաջողվում է համեմատաբար ուժեղներին, այն էլ՝ թույլերի հաշվին, քանի որ գլոբալ խաղը zero sum game բնույթի է, այսինքն, մեկի շահը ուղիղ գծով մյուսի կորուստն է:

Որպես ասվածի վկա կարող են ծառայել ուկրաինական պատերազմի հետ կապված բանակցությունների նախնական արդյունքները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որոնք անցյալ օրը սկսվել են Սաուդյան Արաբիայում:

Կարևոր է նաև նշել այն հանգամանքը, որ նման ուժաշահային ստրուկտուրավորումը կլինի ամենահավանականը նաև աշխարհի միաբևեռ վիճակից բազմաբևեռին անցում կատարելու ընթացքում, որի ուղղությամբ կարևորագույն քայլերից մեկը հենց ուկրաինական պատերազմն է, որտեղ հաղթում են ուժն ու իրատեսությունը և պարտվում են թույլերն ու պատրանքային անիրատեսները:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ

Միշտ էլ ժամանակ գտնում ենք ժամանակ կորցնելու համար

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Հայաստանն էլ ունի  իր երկակի ստանդարտները
Հայաստանն էլ ունի իր երկակի ստանդարտները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իշխանափոխության մեխանիկա
Իշխանափոխության մեխանիկա