Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

2030-ին քաղցկեղի դեպքերը կկրկնապատկվեն

2030-ին քաղցկեղի դեպքերը կկրկնապատկվեն
06.02.2014 | 15:42

2030 թվականին քաղցկեղի դեպքերը կկրկնապատկվեն` տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Մասնավորապես, կաճի թոքի քաղցկեղով հիվանդությունների թիվը: Քաղցկեղից մահվան դեպքերի թիվը տարեկան կարող է հասնել 8.2 մլն ից 13 միլիոնի, որի պատճառ կհանդիսանա աշխարհում բնակչության աճն ու վերջիններիս վատ սովորությունները: Համապատասխան զեկույցով հանդես են եկել քաղցկեղն հետազոտող ՄԱԿ-ի միջազգային գործակալության ներկայացուցիչները:
Զեկույցի պատրաստմանը մասնակցել են 40 երկրներից ավելի քան 250 գիտնականներ: Վերջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2007 թվականին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ