Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Հասնել քաղաքական և հասարակական կուռ կոնսոլիդացիայի

Հասնել քաղաքական և հասարակական կուռ կոնսոլիդացիայի
07.01.2026 | 12:28

Այն, ինչ արեց ՆՓ-ն Սուրբ ծննդյան տոնի նախօրեին, իրենց բարբառով կոչվում է՝ ինստիտուցիոնալ։

Թեև չեմ եղել կուլիսներում (փառք Աստծո, որ չեմ եղել), բայց կարող եմ ճշգրիտ նկարագրել դեպքերի ընթացքը։ Դեկտեմբերի 18-ից հետո 10 տիրադավներն ուղղակի կամ անուղղակի ուղերձով հասկացրել են ՆՓ-ին, որ իրենք այլևս անկարող են որևէ բան անելու։

Աջակից ժողովուրդ չկա, ուժայինները ծույլ են և բավարար չափով փութաջան չեն…

Այսինքն՝ այդ 10-ը գրեթե ուլտիմատիվ կերպով ՆՓ-ին ստիպել են անձամբ՝ որպես պետության առաջին դեմք, ներգրավվել եկեղեցին քանդելու գործում։

Ամենավերին շրջապատում կա՛մ չկան իրավիճակը սթափ գնահատող մարդիկ, կա՛մ կան, բայց վախենում են շեֆի անկանոն վարքից, կա՛մ կան ու հնազանդ աշխատում են շեֆի դեմ։ Փաստաթղթի ի հայտ գալն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ։

Այս փաստաթղթով ՆՓ-ն, գուցե չգիտակցելով՝ տվել է ընտրապայքարի մեկնարկը, որն ի վնաս իրեն է և իր քաղաքական ուժի, որովհետև այն միանգամայն լեգիտիմորեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնում է համախմբող ՔԱՂԱՔԱԿԱՆ գործոն։

Ուրեմն՝ ի՞նչ պետք է անել.

ա) ավելի ամուր ու հաստատուն լինել ՀԱՍԵ-ի մեջ, ոչ թե կողքին, այլ՝ մեջ,

բ) առնվազն եկեղեցու իրավունքների պաշտպանության հարցում հասնել քաղաքական և հասարակական կուռ կոնսոլիդացիայի,

գ) դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու անօրեն փաստաթղթում վարչապետի դրած ստորագրության սահմանադրականությունը։

Ես այսօր ուրախ եմ առավել, քան երբևէ, որովհետև ՆՓ-ն դեպի հունիսյան ընտրություններ տանող ճանապարհին արել է ճակատագրական սխալ քայլ։ Այս իշխանության հեռացումը լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համակարգված պաշտպանությամբ։

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Հ.Գ.

Մի հատ էլ ձեռի հետ կարելի է հարցնել ՆՓ-ի մոտ նախագահ աշխատող ՎԽ-ի կարծիքը, մեկ էլ տեսար կարծիք ունեցավ։

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ