Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելը հույս ունի հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և հեգնել, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին ու Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։«Դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ: Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության և այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- շեշտել է Օրբանը:               
 

Մեզ հետ տեղի ունեցածի հիմնական պատճառը, սկսած անկախության առաջին օրից, մեր ստրատեգիական կուրությունն է եղել

Մեզ հետ տեղի ունեցածի հիմնական պատճառը, սկսած անկախության առաջին օրից, մեր ստրատեգիական կուրությունն է եղել
22.02.2026 | 13:02

Մեզնում բազմաթիվ խորքային հարցեր իրենց պատասխանները չունեն, մի հանգամանք, որ մեզ թուլացնում է ստրատեգիապես և որն էլ, անխուսափելիորեն, բերում է տակտիկական սխալների շարանի։

Քաղաքականության մեջ տակտիկական բնույթի ընթացիկ գործողությունների համար ուղղորդող ու կրիտիկական դեր ունի ստրատեգիական ընդհանուր բնույթի տեսլականը, որն էլ, ավելի մոտակա գոյաբանական պրոբլեմների լուծման նպատակով, վերածվում է ստրատեգիական պլանի, և որից էլ բխում են ավելի կոնկրետ տակտիկական խնդիրները։

Գոյաբանական բնույթի մրցակցային հավերժական պայքարում շահում է նա, ով ունի ապագայի հստակ ստրատեգիական տեսլական, որն էլ հնարավոր է, եթե դու որոշակի խորքային հարցերի պատասխաններն ունես, և որի համար էլ միայն գիտելիքն ու ընթացիկ տեղեկությունները բավարար չեն։

Այստեղ ամենից կարևորն այն է, որ առանց ստրատեգիական մտածողության և, նույնիսկ, տիրապետելով կրիտիկական ինֆորմացիայի, հնարավոր չէ ունենալ ստրատեգիական տեսլական։

Մի հանգամանք, որը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության ոլորտներում բերում է տարբեր մասշտաբի ու մեծության սխալների, որոնցից աշխարհաքաղաքականության մեջ ամենատարածվածը թույլերի կողմից լոկալ բնույթի տակտիկական քայլերով հզորների տակտիկական քայլերին հարմարվելն է՝ առանց դույզն-ինչ պատկերացում ունենալու նրանց ստրատեգիական պլանների ու, ավելի ընդհանուր, ստրատեգիական տեսլականի մասին։

Այս ոլորտում արվող սխալներն էլ ընկած են մանր ու խոշոր տակտիկական սխալներից սկսած մինչև շատ լուրջ ստրատեգիական սխալների հիմքում, որոնց ծայրահեղ ու գոյաբանական տեսակն էլ ստրատեգիական կուրությունն է։

Մեզ հետ տեղի ունեցածի հիմնական պատճառը, սկսած անկախության առաջին օրից, հենց մեր ստրատեգիական կուրությունն է եղել, մի պրոբլեմ, որը եղել է մեր անհաջողությունների պատճառը նաև առաջին հանրապետության տարիներին։

Բայց նաև պետք է իմանալ, որ նույնիսկ ամենակատարյալ ստրատեգիական տեսլականն ու այն տակտիկական ճիշտ քայլերի վերածելը, առանց գոնե մինիմալ ուժի և ուղղորդող կամքի ու ռացիոնալ նպատակի, մրցակցային գոյաբանական պայքարում քեզ կթողնի նույն ձախորդ Փանոսի վիճակում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ