Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

«Պատերազմը պարտվող և հուսահատ խաղացող խաբեբաների ու խարդախների վերջին հաղթաթուղթն է»

«Պատերազմը պարտվող և հուսահատ խաղացող խաբեբաների ու խարդախների վերջին հաղթաթուղթն է»
01.03.2026 | 14:38

ԱՄՆ֊ն ու Իսրայելը Իրանի և նրա խաղաղասեր ու հինավուրց ժողովրդի հետ պատերազմում վերջնականապես բացահայտում են իրենց կեղծավոր, ագրեսիվ ու հրեշավոր էությունը։

«Ամեն ոք, ով թեկուզ մեկ անգամ նայել է մարտի դաշտում մեռնող զինվորի ապակիացող աչքերին, մինչ պատերազմ սկսելը, նախ պետք է լավ մտածի»,- գրել է Օտտո Ֆոն Բիսմարկը:

20-րդ դարի Ֆրանսիացի` համաշխարհային ճանաչում ունեցող գրող Ռոմեն Ռոլլանն էլ ասել է. «Պատերազմին, որպես ծայրահեղ միջոցի, ձգտում են միայն սնանկ պետությունները: Պատերազմը պարտվող և հուսահատ խաղացող խաբեբաների ու խարդախների վերջին հաղթաթուղթն է»:

Պատերազմն Իսրաելի ու ԱՄՆ-ի ղեկավարության՝ երկրում կուտակված հիմնախնդիրները լուծելուց խույս տալու, իշխանությունը եկարաձգելու և զենքի վրա մսխված միլլարդավոր դոլարների ծախսն արդարացնելու միջոց է պարզապես և առաջին հերթին կործանարար կարող է լինել հենց իրենց համար: ԱՄՆ-ն ու Իսրաելը սխալվեցին իրենց հաշիվներում և վերջնականապես կորցրեցին ողջ աշխարհի վստահությունը, վերջնականապես բացահայտելով իրենց ստոր էությունը: Հանոզված եմ, որ այս երկրներում պատերազմում կրած անհաջողություններից անմիջապես հետո սկսվելու է ներքաղաքական, տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական ու վստահության խորը ճգնաժամ, որոնք կարող են պարզապես այդ երկրների քայքայման սկիզբը դնել:

Ինչպես տեսնում ենք 1915 թ-ից այս կողմ Արևմուտքի փիլիսոփայության մեջ, ըստ էության, էական բան չի փոխվել: Այսօր էլ արդիական են «Դանթեական առասպել» հանճարեղ պոեմում արտահայտած Հովհաննես Շիրազի

«...Արևմուտքն` ինչպես պոռնի'կդ` անսահմա'ն...»

խոսքերը։

Իսկ Թումանյանն առաջին Համաշխարհային պատերազմի ազդեցության տակ, Արևմուտքից հիասթափված իր հայացքն ուղղում է դեպի Արևելք՝ իր ժողովրդի և ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արևելքում:

Մինչդեռ մենք այսօր այն Արևմուտքի արեժամակարգն ենք փառաբանում ու մեծարում, խաղաղության երաշխիքներ որոնում այն Արևմուտքում, ում հովանավորությամբ մեր նախնիների ցեղասպանությունն իրականացվեց, ում նաղաձեռնությանբ ու ֆինանսավորմամբ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվեցին Մերձավոր Արևելքում, բազմաթիվ երկրներ հասան քայքայման եզրին, խեղվեցին միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, իսկ հարյուր հազարավորները սպանվեցին, միլիոնավորները տուն ու տեղ կորցրած դարձան գաղթական:

Իսկ ԱՄՆ ֊ում 2025թ. օգոստոսին ցեղասպանեւթյամբ ուղեկցված, երեքհազարամյա Արցախը հանձնելու և հայաթափելու միջոցով, առանց երաշխիքների, ոչինչ չտվող, ստորացուցչ, պատերազմի սպառնալիքով կնքված, միակողմանի` Ադրբեջանի շահը հետապնդող խաղաղության պայմանագիր կոչվող և ոչ մի արժեք չունեցող նախաստորագրված մի թղթի կտորը ԱՄՆ֊ի կողմից հայ ժողովրդի վրա անամոթաբար, որպես պատմական ձեռք բերում վաճառվեց, ով սակայն երաշխավորի ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել։ Ավելին, Արևմուտքը ոչ միայն չի սաստում քաղաքակրթությանն ու տարածաշրջանի կայունությանը վտանգ սպառնացող Թուրքիային ու Իսրաելին, այլ նունիսկ որպես մահակ, որպես ժանդարմ է օգտագործում նրանց տարբեր երկրներում պատժիչ գործողություններ իրականացնելու և պատերազմի սադրանքներ հրահրելու համար:

Հենց Թուրքիայի ու Իսրաելի հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ հայտնվեցինք այս ազգային ողբերգության մեջ, ունեցանք Արցախի կորուստ, հազարավոր զոհեր ու այս աննախանձելի վիճակը: Թուրքիան ու Իսրաելն էլ մի օր փորձանք են դառնալու հենց իրենց իսկ՝ հովանավորների գլխին: Այդ նույն Արևմուտքը որոշ երկրներում (այդ թվում Հայաստանում/) կազմակերպելով այսպես կոչված գունավոր հեղափոխություններ, իրենց պիղծ քիթն են մտցոնում ուրիշների ներքին գործերի մեջ և գլոբալացման ու ժողովրդավարության անվան տակ, օգտագործելով ազգի տականքին ձգտում են քայքայել այդ երկրները, այլասերել նրանց արժեքներն ու բարոյականությունը: Բրիտանացի պատմաբան, հնէաբան, արևելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին, ով խորությամբ տիրապետում էր հայերի՝ իբրև հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարին և շատ լավ գիտեր Անգլիայի ու արևմուտքի մյուս պետությունների խոհանոցն ու գաղտնի ծրագրերը, 1919թ. Փարիզում ամերիկյան լրագրող Լինկոլն Սթեֆենսին տված հարցազրույցում ասել է, որ «Թուրքական քաղաքականությունը ձևավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող: Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով, որ հայ էին»: Մենք թուլ չենք տալու ապականել մեր սուրբ երկիրն ու մեր դարերով ձևավորված արժեհամակարգը՝ ազգային նկարագիր ունեցող սովորույթային-բարոյական բարձր արժեքները:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ