Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բուրգի գագաթին հայտնվում են ոչ թե արժանավորները, այլ միջակությունները, որոնք ձեռնտու են արտաքին կառավարողներին

Բուրգի գագաթին հայտնվում են ոչ թե արժանավորները, այլ միջակությունները, որոնք ձեռնտու են արտաքին կառավարողներին
23.09.2026 | 17:32

Մարդկանց միջև համացանցային տեսակի հաղորդակցումները չպետք է սահմանափակվեն դրանց պարզունակ ընկալումներով և էլ ավելի պարզունակ մեկնաբանություններով։

Կյանքը շատ ավելի բարդ է, քան այն կարող է թվալ պարզունակ հասարակությունների տեսանկյունից և պարտադիր էլ չի, որ բոլորն էլ բարդ բաների մասին իրենց կարծիքն ունենան, ինչպես մեզ մոտ ու ուրիշ մեզ նմանների մոտ է։

Հասուն հասարակությունների կառուցվածքի հատկանշական գծերից մեկն այն է, որ դրանցում ամեն մեկն իր տեղը գիտի, և հնարավոր չէ, որ տգետ ու անհասկացող մեկը հասկացողների վզին փաթաթի իր կարիկատուրային կարծիքը, մի բան, որն էլ հնարավոր է միայն թույլ փսևդոհասարակություններում։

Իսկ նման հասարակություններում ամեն ինչն է թույլ, ներառյալ՝ կառավարումը, որի թուլությունն էլ վարակի նման տարածվում է վերից վար, քանի որ կառավարման հիերարխիայում ամեն մակարդակ իրենից ներքև հանդուրժում է միայն իրենից թույլին։

Եվ հենց սա է այն բանի պատճառը, որ մեր անկախության ամբողջ ընթացքում իրական առաջընթաց չունեցանք, քանի որ թույլ կառավարման կարողացածը հետընթացն է, այն, ինչը որ ամեն օր տեսնում ենք մեր աչքով։

Ցանկացած հասարակարգի վիճակի ամենաօբյեկտիվ գնահատականը կարող է տալ նրա կրթական համակարգը, որը մեզնում սիստեմատիկ անկում է ապրել անկախության ամբողջ ընթացքում։

Հասարակական կյանքի որակի մյուս չափանիշն այն է, թե այն ինչքանով իրատեսորեն կարող է չափել իր վիճակը և կարողանու՞մ է նա տարբերություն տեսնել լավ ապրելու, պարզապես ապրելու և չապրելու միջև։

Լավ ապրելը դրինք մի կողմ, որն այսպես, թե այնպես, չկա և հավանաբար չի էլ կարող լինել։

Տակը մնում են ապրելն ու չապրելը, և ամենազարմանալին այն է, որ դրանք էլ չենք իրարից տարբերում, որի պատճառն էլ ինքնակառավարումից իսպառ զուրկ լինելն է, և դրա համար էլ տգետ հասարակություններում միակ հույսը մնում է կառավարման վերից վար վերտիկալը ու եթե դա էլ չեղավ, այդ դեպքում էլ միակ հույսը մնում է պատահականությունը, այսինքն՝ բախտը, որն էլ միշտ անհաշտ է եղել մեզ հետ։

Թույլ ու տգետ հասարակությւնների մյուս հատկանշական գիծն այն է, որ բնական ընտրությամբ բուրգի գագաթին հայտնվում են ոչ թե ամենաարժանիները, այլ միջակությունները, որոնք ձեռք են տալիս և արտաքին կառավարողներին և վերնախավի մեջ մեծամասնություն կազմող միջակություններին, ինչպես նաև հեշտ մանիպուլացվող տգետ մեծամասնությանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ