ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Րաֆֆու Սամվելը»

«Րաֆֆու Սամվելը»
26.02.2013 | 15:53

Որոշ ժամանակ առաջ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, նիստերի ընթացքում հատուկ սեր ուներ նստելու «Ժառանգություն» խմբակցության անդամների կողքին, ինչից հետո լրագրողները նրան կնքեցին` «Րաֆֆու Սամվել» անվամբ: Սակայն այս անգամ «մենաշնորհը» վտանգված է. Գյումրիում «հայտնաբերել» են մեկ այլ «Րաֆֆու Սամվելի», ի դեմս քաղաքապետ Սամվել Բալասանյանի: Նոր անվանակոչումը հետաքրքիր քաղաքական նախապատմություն ունի:

Գյումրու մեր աղբյուրի պնդմամբ, նախագահական ընտրություններում չնայած Բալասանյանը բացահայտ հայտարարել էր, թե պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, իրականում ընդդիմադիր խաղեր է խաղացել: Այսպես, ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ քաղաքապետը նախ հոխորտացել է մերձավոր շրջապատում, թե իրեն ոչ թե Սերժ Սարգսյանն է քաղաքապետ «կարգել», այլ Գագիկ Ծառուկյանը, հետո էլ խրախուսել Րաֆֆուն քվե տվող մերձավորներին: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, մի քանի օր առաջ Բալասանյանն իր մոտ է կանչել քաղաքապետարանի որոշ աշխատակիցների և հարկադրել դիմում գրել, քանի որ նրանք քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին: Հետաքրքիր զուգադիպությամբ վերջիններս ապրում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասում` «Սլաբոդկայում»:
Դիմում գրած գյումրեցիները նկատում են, որ «տապալած» ընտրությունների մասին մտածելու փոխարեն, Բալասանյանը շարունակում է ՀՀԿ-ականներին աշխատանքից ազատել ու գյումրեցու «բառուբանով» հավելում. «Քաչալը դեղ ունի, թող գլխին քսի, մեր հետ ի՞նչ գործ ունի»:
Ի դեպ, Գյումրիում մի զավեշտալի դեպք էլ է «պտտվում». ընտրությունների գիշերը Սամվել Բալասանյանն ուղևորվում է ՀՀԿ շտաբ, որպեսզի շնորհավորի Սերժ Սարգսյանին, սակայն հենց մուտքի մոտ նրան մոտավորապես ասում են. «Եկել ես էստեղ, որ ի՞նչ անես»: Գյումրեցիներն իրենց հատուկ հումորով ասում են` տեսնես Բալասանյանի ճակատին տեղ մնացե՞լ է հերթական կուսակցության համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ