ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Բանից «բեխաբար» է

Բանից «բեխաբար» է
25.04.2013 | 19:33

Պարզվում է` Գագիկ Ծառուկյանն այնքան էլ տեղեկացված չէ, թե իր «բոստանում» ինչեր են կատարվում, ովքեր են «աճել»: Մեր աղբյուրի պնդմամբ, ոմանք, հատկապես ԱԺ խմբակցության ներսում, ինքնագործունեությամբ են զբաղվել, ինչի արդյունքում շատ հարցերից Ծառուկյանն անտեղյակ է: Ավելին, վերջին քառօրյայի ժամանակ, երբ Ծառուկյանը քառօրյայի աշխատանքներին, ինչպես միշտ, չէր մասնակցում, խորհրդարանում Սերժ Սարգսյանի երդման վայրի որոշման քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի «չեզոքանալը»... ներողություն, «չեզոք» քվեարկելը որոշվել է առանց նրան տեղյակ պահելու:

Հետագայում, երբ Ծառուկյանին հասկացրել են` էդ ինչի՞ն էիք «չեզոք», պարզվել է, նա տեղյակ էլ չի եղել, որ ԱԺ-ում նման քվեարկություն է նախատեսված եղել:
Սա քիչ է, հիմա էլ ոստիկաններն «առաջը» փակեցին: Մեկը խոսքն է կտրում, մյուսը` ճամփան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ