ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աշխատանքի օրն առանց «Բանվորի» արձանի

Աշխատանքի օրն առանց «Բանվորի» արձանի
01.05.2013 | 19:30

Չնայած այսօր, ըստ օրացույցի, տոնական օր է, սակայն այդ մասին շատ քիչ բան է հուշում, մինչդեռ ոչ վաղ անցյալում տոնվում էր մեծ շուքով: Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցության միջոցառումներն են միայն օրվա խորհուրդը ավետում:
Այս օրը ՀԿԿ-ն մշտապես քայլերթով ու հանրահավաքով է տոնում: Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը irates.am-ի հետ զրույցում այսօրը համարեց իրենց «մեծ տոնը» ու նույնիսկ չցանկացավ համեմատություն անցկացնել իրենց ժամանակների մայիսի մեկի ու այսօրվա միջև: «Խորհրդային տարիներին մայիսի մեկին ամբողջ հանրապետությունը ոտքի վրա էր ու ցույց էր տալիս իր հաջողությունները բոլոր բնագավառներում` արդյունաբերություն, գիտություն, սպորտ, գրականություն և այլն: Բոլոր բնագավառները ցույց էին տրվում երկրի ղեկավարությանը, և ժամերով մարդիկ անցնում էին Լենինի անվան հրապարակով, իսկ կենտկոմի ղեկավարությունը նրանց ողջունում էր տրիբունայից»,-քաղցր հուշերի գիրկն ընկավ ընկեր Թովմասյանը` պարսավելով «Բանվորի» արձանը հանողներին: «Մի իշխանություն, որ «Բանվորի» արձան է հանում, կարո՞ղ է բանվորին մեծարի, գովերգի: Չնայած երկիրը պահում, սնում, կառուցում, պաշտպանում է բանվորը: Այս բոլորը դրված է ոտքի տակ, մարդիկ կուչ են եկել, գործազրկությունը խեղդել է»,-ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը:
Այսուհանդերձ, Կոմկուսի ծանր հրետանին մայիսի մեկը համարում է այն մարդկանց տոնը, ովքեր դեռ «պահում-պահպանում են» մայիսմեկյան հիշողությունները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ