«Մինչև իրականություն դառնալը, գաղափարն անցնում է հետևյալ էտապները․ առաջին էտապում արժանանում է ծիծաղի ու արհամարհանքի, երկրորդում՝ խիստ
քննադատության ու դատափետման, ու երրորդ էտապում, վերջապես, դառնում է ռեալ իրականություն»։
Շոպենհաուեր
Այսօր ՌԴ-ն 11 եվրոպական երկրների հետ նախկինում կնքած ռազմական պայմանագրերը միակողմանի չեղարկեց:
Պուտինը ստորագրեց՝ Միացյալ Թագավորության դեսպանին 24 ժամվա ընթացքում ՌԴ տարածքը լքելու որոշումը:
Թրամփն էլ հետ է կանչում Բայդենի նշանակած բոլոր դեսպաններին, դրանով կասեցնելով իր վզին փաթաթած Պետքարտուղար Ռուբիոյի կուլիսային կասկածելի քայլերը:
Օրեր առաջ ԱՄՆ-ն ընդունեց ստրատեգիական նոր դոկտրին:
(Առիթ լինի, կխոսեմ այդ դոկտրինի չափազանց հետաքրքիր աշխարհընկալման և
առաջնահերթությունների մասին):
Սա նշանակում է՝ չնայած դեռևս ընթացող պատերազմին, հին աշխարհակարգի, նախկին էպոխայի ավարտ:
Միևնույն ժամանակ ակնառու է դառնում, որ կա փոխհամաձայնություն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ազդեցության գոտիների վերաբերյալ:
Կովկասը, ինչպես եղել է, այդպես էլ մնում է ռուսական կենսական ոլորտ:
(Հիմա կասեք՝ իսկ «Թրամփի ուղի՞ն»։ Կարճ պատասխանեմ ՝ Վաշինգտոնում խաղացված թատերական այդ արարի իմաստն էր Բրիտանիային հեռու պահել Սյունիքից):
ՈՒկրաինական պատերազմին զուգահեռ, սկսվում է նոր էպոխայի՝ խաղաղության էպոխայի պլանավորման ժամանակահատվածը:
Ի՞նչ է առաջին հերթին անհրաժեշտ տևական ու կայուն խաղաղության համար:
Անվտանգության միևնույն համակարգում գտնվել:
Ռուսական կենսական շահերի գերակա ոլորտ ճանաչված Կովկասը պարտավոր է լինել մեկ անվտանգային համակարգում:
Այլ կերպ անհնար է՝ այդ մասին վաղուց ու բազմիցս եմ ասել։
Նման ինտեգրման երկու ճանապարհ կա․
Ֆունկցիոնալ՝ անվտանգություն, էկոնոմիկա,
կառավարում, լոգիստիկա և այլն
ու
ֆեդերատիվ, ինչպես ԽՍՀՄ-ը, կամ ԵՄ-ն:
Թե ո՞ր ճանապարհը կընտրվի, չգիտեմ:
Այն, ներկա դրությամբ ինչ կատարվում է Կովկասում (վրացական ընդդիմության պարբերական ելույթները, մեր իշխանության պայքարը ամենայն հայոց եկեղեցին հայաստանյան դարձնելու համար, Ալիևի ցուցադրական դեմարշները), այդ կոնստրուկցիայի հավաքման տարրերի տարբեր դրսևորումներն են:
Ի՞նչ է դա տալու:
Միասնական պետական սահման, միմյանց մեջ ունենալով ադմինիստրատիվ սահմաններ, ազատ տեղաշարժի ու բնակվելու իրավունք, միասնական մաքսային ծառայություն, միասնական էներգետիկ, տրանսպորտային, հեռահաղորդակցման համակարգ, ազատ բիզնես:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Եթե ուշադիր հետևեք՝ կտեսնեք, որ Ադրբեջանն այժմ հայտնվում է վակուումի մեջ։