«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Վաշինգտոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը

Վաշինգտոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը
30.12.2025 | 12:46

ՈՒկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ու պատերազմի դադարեցմանը նպատակաուղղված բանակցային գործընթացում միջնորդական առաքելությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել ԱՄՆ նախագահ Թրամփը՝ իր վարչակարգի առաջնային դերակատարներով. Ռուբիո, Ուիտկոֆ, Քելոգ, Քուշներ և, իհարկե, փոխնախագահ Վենս: Սակայն պարզ երևում է, որ Վաշինգտոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը, և, առանց նրանց հետ փոխհամաձայնության, դժվար թե հնարավոր լինի վերջնարդյունքի հասնել: Այդ է պատճառը որ ամեն նոր իրադարձությունից անմիջապես հետո խորհրդակցություններ են տեղի ունենեում Մակրոնի, Սթարմերի, Մերցի և Մելոնիի հետ: Այս առումով ինձ համար որոշակիորեն անհասկանալի է մնում ԳՖՀ կանցլերի կոշտ դիրքորոշումը: Ինչպես սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորած նախորդ կառավարությունը, Մերցի կոալիցիոն կաբինետը չի կարող շրջանցել ռուսական գործոնը: Ռուսաստանը կարևոր դեր է խաղում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Գերմանիայի արդյունաբերության զարգացման, զսպման ուժի կառուցման, ԵՄ գործընկերների հետ հարաբերությունների, էներգամատակարարման ապահովման և գերմանական տնտեսության ապագայի պլանավորման գործում:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Մոսկվայի նկատմամբ նոր քաղաքականությունը պետք է մշակվի այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նվազեցնում է Եվրոպայի պաշտպանության իր պարտավորությունները և առևտրային պատերազմ է մղում ԵՄ-ի հետ, մինչդեռ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներսում մրցակցությունը սրվում է՝ թե՛ առանձին քաղաքական առաջնորդների, թե՛ պետությունների միջև: Իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում այն փաստը, որ Ուկրաինան դեռևս չի կարողանում հաղթել պատերազմում և պահանջում է ավելի ու ավելի մեծ աջակցություն, ինչին Գերմանիայում բոլորը չէ, որ կողմ են:

Այժմ Գերմանիայում գործում է քրիստոնեա-դեմոկրատ/քրիստոնեա-սոցիալական միության և սոցիալ-դեմոկրատների մեծ կոալիցիայի կառավարությունը: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը միշտ բնութագրվել է խաղաղասիրությամբ: Նրա մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ սկիզբ է առնում առաջին սոցիալ-դեմոկրատ կանցլեր (1969–1974) Վիլլի Բրանդտի «Օստպոլիտիկից» (արևելյան քաղաքականություն), որը ձգտում էր լիցքաթափման ԽՍՀՄ-ի հետ՝ ընդլայնելով տնտեսական կապերը: Չնայած Մոսկվայի հետ հարաբերությունները տարբեր կերպ էին զարգացել Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնեա-դեմոկրատական միության տարբեր կառավարությունների օրոք, այս մոտեցումը, ընդհանուր առմամբ, պահպանվեց: Հետագայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Գերմանիայի խաղաղ միավորումը համարեց Բրանդտի «Օստպոլիտիկի» հաղթանակ:

Այն փաստը, որ Գերմանիան իր միավորման համար մեծապես պարտական էր Կրեմլի բարի կամքին, գերմանացիների շրջանում առաջացրեց այն զգացողությունը, որ իրենց երկրի ապագան կախված է Ռուսաստանի բարեհաճությունից: Տարածվեց այն միտքը, որ իր ինքնիշխանությունը պահպանելու և սեփական անվտանգությունն ապահովելու համար Գերմանիան պետք է պահպանի, եթե ոչ բարեկամական, ապա առնվազն չեզոք հարաբերություններ Սառը պատերազմի երկու գերտերությունների և հատկապես Մոսկվայի հետ, որն ընկալվում էր որպես ավելի հավանական ագրեսոր: Այս վերաբերմունքը շարունակեց ուղղորդել գերմանական քաղաքականությունը նույնիսկ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանում իշխանության գալուց հետո: Կանցլերներ Գերհարդ Շրյոդերը (1998–2005, սոցիալ-դեմոկրատ) և Անգելա Մերկելը (2005–2021, ՔԴՄ/ՔՍՄ) Ռուսաստանի նկատմամբ նմանատիպ, եթե ոչ նույնական մոտեցումներ ունեին։ Դրանք հիմնված էին այն մտքի վրա, որ Գերմանիան տնտեսապես կախված է Մոսկվայից, և որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան կտրուկ քայլերից, որոնք կարող են զայրացնել նրան։

Այս հանգամանքը անտեսեց Շոլցի կառավարությունը. դրա հետևանքն էր ԳՍԴԿ-ի ջախջախիչ պարտությունը 2025 թվականի արտահերթ ընտրություններում։ Սակայն նույնիսկ այսօր Մերցը շարունակում է Շոլցի քաղաքականությունը, շրջանցում է Բրանդտի, Շրյոդերի և Մերկելի ժառանգությունը, որոնք ձգտում էին բարեկամական հարաբերությունների Ռուսաստանի հետ: Ճիշտ է, Մերցը չի համարձակվում վճռականորեն խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց եվրալիդերների մեջ առանձնանում է իր ռազմաշունչ հռետորաբանությամբ: Բրանդտը և Շրյոդերը լրիվ հակառակն էին անում: Իսկ Գերմանիայի միավորման ճարտարապետ կանցլեր Քոլը միշտ երեխտագիտությամբ էր նշում Գորբաչովին: Նա գիտեր որ անգլո-սաքսերն ու ֆրանսիացիները բարեհաճ չեն միավորման հարցում, իհարկե, նրանք էլ իրավացիորեն վախենում էին Եվրոպայում գերմանական հեգեմոնիայից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ