Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Անպատիվ «Պատվո Լեգեոն»

Անպատիվ «Պատվո Լեգեոն»
06.05.2026 | 12:27

Մարտի 31-ին մի գրառում էի արել «Զորավար Անդրանիկից մինչև Պապիկյան, «Գարեգին Նժդեհից»՝ «Պատվո Լեգեոն» վերնագրով, որտեղ ի մասնավորի նշել էի․ «Տարիների ընթացքում բազմաթիվ աղբյուրներում երբ հանդիպել եմ «Պատվո Լեգեոնի» արժանացած որևէ հայի, առանձնացրել եմ առանձին թղթապանակում և ուսումնասիրել նրա կյանքն ու գործունեությունը։ Բոլոր այդ մարդիկ խորապես ազգանվեր անհատներ են և ներկայացնում են ռազմա-քաղաքական, մշակութային, տնտեսական, հասարակական բնագավառները»։ Գաղտնիք բացահայտեմ՝ նպատակս էր մի գիրք հրատարակել հպարտության արժանի այդ մարդկանց մասին, բայց երբ տեսա, որ Պապիկյանն էլ է պարգևատրվել, հրաժարվեցի այդ մտքից․ նման մարդը չէր կարող հայտնվել ազգին պատիվ բերած հայորդիների հետ միևնույն գրքում։

Մայիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «Պատվո Լեգեոնի» շքանշանով պարգևեց ևս երկու հոգու, ընդ որում՝ շքանշանի բարձրագույն Մեծ Խաչի աստիճանով, իսկ ինքն արժանացավ Հայաստանի «Փառքի» շքանշանի։ Անշուշտ, ամենևին իմ գործը չէ, թե ով ում ինչով է պարգևատրում, եթե չլիներ մի «փոքրիկ» նրբերանգ՝ միմյանց պարգևատրել են Արցախը հանձնած հանցակիցները։ Այդ բանը խոստովանում է նաև նորընծա շքանշանակիրը, ասելով․ «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ էմանուել Մակրոնը հանդես եկավ բացառիկ վճռականությամբ և սկզբունքայնությամբ։ Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ՝ այդպիսի համոզմունք, նվիրվածություն, սկզբունքայնություն և վճռականություն, ես չեմ կարդացել ոչ մի գրքում (հետաքրքիր է՝ քանի՞ հատիկ գիրք է կարդացել – Խ․Դ․)։ Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը (հետաքրքիր է՝ մարմնի ո՞ր մասով է զգացել – Խ․Դ․)»։

Սակայն այս գրառմանս դրդապատճառն այլ է։ «Պատվո Լեգեոնի» շքանշանի արժանացած 57 պատմական դեմքերի թվում կան նաև մի քանի ժամանակակիցներ։ Նրանք են՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արա Աբրահամյանը, Էդվարդ Նալբանդյանը (հիշու՞մ եք նման մարդու)։ Խոսքս ուղղում եմ նրանց՝ Վեհափառ Տեր, պարոնայք, Արցախից հետո, երբ մեղսակիցները հրապարակավ հպարտորեն հայտարարում են իրենց գործածի մասին, ինչու՞ եք ձեր գզրոցներում պահում այդ անպատվաբեր «Պատվո Լեգեոնները», հրաժարվե՛ք դրանցից, տարեք ու նետեք Մակրոնի ոտքերի տակ։

Ցավն ու կսկիծը մե՛րն է, նրանցը չէ․․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 8651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ