Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

TRIPP-ը՝ ռեսուրսային գաղութացման հենասյուն

TRIPP-ը՝ ռեսուրսային գաղութացման հենասյուն
16.06.2026 | 12:39

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։

Մինչդեռ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն։

Դեռևս 1995 թ.-ին «Էներգետիկա» նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց իրականացնել երկրաբանական-հետախուզական աշխատանքներ՝ խորհրդային տարիներին հայտնաբերված այրվող թերթաքարերի, նավթի, գազի և ածխի պաշարների արդյունաբերական ներուժը գնահատելու և յուրացնելու նպատակով։ Սակայն, 1990-ականների ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, նախաձեռնությունը մնաց կիսատ։

2011 թ.-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Մեն կղզում գրանցված International Minerals & Mines Ltd ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որի հիմնական նպատակը Հայաստանում թերթաքարային պաշարների հետախուզման և մշակման հնարավոր ուղիների ուսումնասիրությունն էր։

Համաձայնագիրը նախատեսում էր էներգետիկ ռեսուրսների համատեղ գնահատում և տեխնիկական ուսումնասիրություն, ներառյալ թերթաքարային գազի հնարավոր պաշարները։

Սակայն ամերիկյան կողմի երկրաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել էին դեռևս նշված հուշագրի ստորագրումից շատ առաջ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության ուսումնասիրությունների համաձայն՝ Արամուսի շրջանում առկա է շուրջ 44 մլն տոննա այրվող թերթաքարի պաշար։ Այս եզրակացության ամերիկացի մասնագետները եկել էին 1994 թ.-ին իրականացված հետազոտությունների արդյունքում։

2005 թ.-ի զեկույցում ամերիկյան կողմն արդեն ներկայացրել էր ավելի բարձր գնահատականներ՝ նշելով Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում 17-18 մլն տոննա, իսկ Դիլիջանի շրջանում՝ շուրջ 128 մլն տոննա թերթաքարային պաշարների առկայությունը։

Այսօր, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող աճող գեոտնտեսական ակտիվության պայմաններում, հնարավոր է ամերիկյան հետաքրքրության աստիճանական ընդլայնում Հայաստանի ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ՝ կրիտիկական հանքանյութերից մինչև թերթաքարային պաշարներ։

Այս ամենը գնալով ռեսուրսային գաղութացման նոր բնույթ է ստանում։ TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է։

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ