ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ղարաբաղի կորուստը որպես պայքարի գլխավոր առանցք

Ղարաբաղի կորուստը որպես պայքարի գլխավոր առանցք
07.11.2026 | 13:23

Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու հազար տարբեր պատճառ կարող է լինել: Կարելի է ընդդիմադիր դաշտում ինչ-որ հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ, բայց կա մի առանցքային հարց. դա Լեռնային Ղարաբաղի թեման է:
Գալով իշխանության՝ նա պոպուլիստական տրամադրությունների ներքո վիժեցրեց բանակցային գործընթացը և սադրեց պատերազմ՝ վստահ լինելով, թե ծնկի է բերելու Ադրբեջանին: Նա կործանեց Ղարաբաղի կեսն ու մահվան բերան ուղարկեց շուրջ 4 հազար մարդու: Այդ պահից սկսած՝ նա վերածվեց Ալիևի խամաճիկի՝ բացելով Արևմուտքի աշխարհաքաղաքական տեսադաշտը, և բախտի քմահաճույքին թողեց Ղարաբաղի մնացած մասը՝ ի վերջո այն ճանաչելով Ադրբեջանի կազմում:
Այնուհետև, իր հանցավոր անգործության ու զուտ սեփական աթոռը պահելու շահադիտական նպատակներից ելնելով՝ նա հերթական անգամ կանաչ լույս վառեց Ադրբեջանի առջև՝ Ղարաբաղն ամբողջապես հայաթափելու համար: Նա համաձայնեց միակողմանիորեն անխոչընդոտ հաղորդակցության ուղի տրամադրել Ադրբեջանին և, այս ամենով հանդերձ, ծանրագույն ու անդառնալի հարված հասցրեց հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը:
Մնացած բոլոր իրադարձությունները վերը նկարագրվածի հետևանքներն են.
այաստանի օկուպացված տարածքների վրա աչք փակելը,
Ղարաբաղի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը պիտակավորելն ու նրանց ազատ արձակումը բանակցային նախապայման չդարձնելը,
Տավուշից միակողմանիորեն Ադրբեջանին տարածքներ հանձնելը,
Առանց որևէ դիմացի զիջման Մինսկի խումբը լուծարելուն համաձայնելը,
Անկլավների թեման ադրբեջանանպաստ կերպով լուծելու պատրաստակամությունը,
Եվ, վերջապես, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու խոստումը։
Ղարաբաղը մենք գուցե չվերադարձնենք, բայց Նիկոլին պետք է հեռացնենք հենց Ղարաբաղը կորցնելու համար: Այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, հարյուրամյակների կտրվածքով պատմական կորուստ էր: Եվ հակառակը. այն եղանակը, որով 90-ականներին ձեռք բերվեց Ղարաբաղը, հաղթանակ էր՝ դարձյալ հարյուրամյակների կտրվածքով: Ղարաբաղի թե՛ ձեռքբերումը և թե՛ կորուստը ո՛չ «բնական հրաշք» էին, ո՛չ էլ «բնական աղետ»:
Վերադառնալով բուն թեմային՝ ինձ համար առանցքայինը հենց այս արձանագրումներն են: Փաշինյանն ինչ քաղաքական նախաձեռնությամբ էլ հանդես գա, թեկուզև արտաքուստ դրական բովանդակությամբ, նա չի կարող վստահություն ներշնչել կամ աջակցություն ստանալ: Անկախ նրանից, թե Փաշինյանը Սահմանադրության մեջ ինչը կհանի կամ ինչը կթողնի, այդ օրակարգը մերժելի է ցանկացած պարագայում, քանի որ դա Փաշինյանի՛ օրակարգն է: Ու դա կապ չունի այն հանգամանքի հետ՝ դրա հետևում Ալիևի ականջները երևում են, թե՞ ոչ:
Եթե Փաշինյանի դեմ պայքարի հիմքում ամրագրված չէ այս հստակ դիրքորոշումը, ապա դա ընդամենը պայքար է հավասարը հավասարի ելակետով՝ սովորական տարաձայնությունների տիրույթում:

Հարութ ՈՒԼՈՅԱՆ
Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ