Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հարցականի տակ է

Հարցականի տակ է
23.05.2012 | 04:08

Աշխարհահռչակ խորվաթ բարձրացատկորդ Բլանկա Վլասիչն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լոնդոնի օլիմպիական խաղերը: Ճիշտ է, իր իսկ խոստովանությամբ վերջնական վճիռը նա կկայացնի ամենավերջին պահին, սակայն ակնհայտ է, որ տարեսկզբին կրած ծանր վիրահատությունից հետո վերականգնողական կուրսը ցանկալի ընթացք չունի: Մասնակցել հանուն մասնակցության աշխարհի կրկնակի չեմպիոնուհին չի պատրաստվում: Թերեւս այսքանով էլ ասված է ողջ ճշմարտությունը:

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 4411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ