«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվելու են նյույորքաբնակ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում (90-ականների վերջում հայրենիքից մեկնելուց հետո):
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ:
Վաղը, ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է սիմֆոնիկ համերգ՝ կազմված երկու շատ գեղեցիկ ստեղծագործությունից՝ Մուսորգսկի-Ռավել՝ «Պատկերներ ցուցահանդեսից» և Մոցարտ` « Սիմֆոնիա թիվ 40»: Համերգը կղեկավարի դիրիժոր էդուարդ Թոփչյանը:
Փառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա), Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա), «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա):
2015 թ. հունիսի 12-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ «Արա Բերքյան» գրքի շնորհանդես և հանդիպում Բեռլինի հայկական երեք համայնքների շաբաթ և կիրակնօրյա դպրոցների սաների, ուսուցիչների, ծնողների հետ:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ, մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
Հունիսի 14-ին եզրագիծը հատեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...