18.06.2018|
13:30
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի (Ֆրանսիա) «Առանձնատունը» ֆիլմով: Փակման արարողությանը կցուցադրվի Թերի Գիլիամի (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն) «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմը