Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կապանի Սրաշեն համայնքում տեղի է ունեցել սողանք

Կապանի Սրաշեն համայնքում տեղի է ունեցել  սողանք
25.05.2012 | 23:59

Վերջին օրերի տևական անձրևների հետևանքով Կապանի Սրաշեն գյուղի հարակից ձորից 150 մ վերև գտնվող սարալանջին տեղի է ունեցել սողանք: Նշված բարձրությունից ներքև բերելով մեծ քանակությամբ հողազանգված` ճանապարհին այն արմատախիլ է արել նաև շուրջ երկու տասնյակ բոխու և ընկուզենու ծառեր:
Մարզպետարանի տեղեկատվության համաձայն, սողանքից 40-60 մետրի վրա գտնվող երկու առանձնատները բարբախտաբար չեն տուժել, սակայն նոր փլուզումների դեպքում հնարավոր վտանգի առաջացումը չի բացառվում: Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով մայիսի 23-ին գյուղ են մեկնել Սյունիքի մարզպետարանի և մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները, որոնց մասնագիտական ուսումնասիրությունից հետո կճշտվեն սողանքային գոտում իրականացվելիք աշխատանքները:
Ըստ տեղեկատվության, բացի վերոհիշյալից, Սրաշեն գյուղում կա սողանքային երկու գոտի, որոնց գոյությունը չէր զգացվում արդեն 30 տարի: Վերոնշյալ սողանքը գյուղացիների համար եղել է անսպասելի:

Հասմիկ Գևորգյան

Դիտվել է՝ 3461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ